Մոսկվայի կողմից 13 ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը որպես պայման ներկայացնելը սխալ է. Հաջիզադե
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը, որում ընթացիկ տարվա հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը պայմանավորված է հենց AZAL-ի ինքնաթիռի կործանմամբ և ռուս պաշտոնյաների հետագա վարքագծով։
Բացի այդ, Ռուսաստանում էթնիկ հիմքով ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի դեմ ռուսական տարբեր պետական կառույցների գործունեությունը նույնպես բացասական գործոն է, որն ազդում է հարաբերությունների վրա»,-ասել է նա:




















































