Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը շարունակում է տոննաներով խեցգետին ներմուծել հարևան երկրներից. ի՞նչ է կատարվում ոլորտում

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խեցգետնի պաշարներով երբեմնի հարուստ Հայաստանը վերջին հինգ տարում ներքին սպառման նպատակով ավելի քան 172 տոննա խեցգետին է ներմուծել մի շարք՝ այդ թվում հարևան երկրներից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները:

Մասնավորապես վերջին տարիներին քաղցրահամ ջրերի խեցգետին ամենից շատ ներմուծվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից (93,14 տոննա), Ռուսաստանի Դաշնությունից (21,3 տոննա), Վրաստանից (13,1 տոննա), Ղազախստանից (0,65 տոննա) և Ֆրանիսայից (0,1 տոննա):

ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության տրամադրած տվյալների համաձայն` Հայաստան ամենից շատ խեցգետին (33,3 տոննա) ներմուծվել է 2023 թվականին, իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում խեցգետնի ներմուծման ծավալները կազմել են ավելի քան 18 տոննա:

ՊԵԿ-ից միաժամանակ հայտնել են, որ ՀՀ-ից խեցգետնի արտահանումների վերաբերյալ տեղեկատություն ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա չէ:

Նշենք, որ  Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում վերջին տարիներին կտրուկ նվազել է խեցգետնի պոպուլյացիան։ Ըստ մասնագետների՝ խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես՝ Սևանա լճից, հանգեցրել է լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։ Սա է հիմնական պատճառը, որ Հայաստանը խեցգետին արտահանող երկրից դարձել է ներմուծող: Հայաստանից վերջին անգամ խեցգետին արտահանվել է 2019 թվականին՝ մոտ 8 տոննա, 2018-ին՝ մոտ 120, իսկ 2017-ին՝ 234 տոննա:

Հիշեցնենք, որ  կառավարությունը 2023 թվականի ապրիլին հաստատեց Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026թթ․ ծրագիրը, որի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։ Կառավարության հաշվարկով` ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

Մասնավորապես ծրագրող նախատեսվում է հանրապետությունում հիմնել 3  տիպի խեցգետինների բուծման համալիրներ՝ փոքր, միջին և խոշոր: Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը։

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնեմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ծրագրի շրջանակներում դեռևս չկա գործող խեցգետնաբուծական համալիր, մինչդեռ նախատեսված էր մինչև  2026 թվականը հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։

Նախարարությունից միաժամանակ տեղեկացրեցին, որ 2024-2025 թվականների ընթացքում քաղաքացիներից ստացվել է ծրագրին մասնակցելու 5 հայտ, որոնք դեռևս ուսումնասիրման փուլում են: Ծրագրով որևէ փոխհատուցում նախարարության կողմից դեռևս չի տրամադրվել:

Հավալենք նաև, որ ծրագրով  նախատեսվում է բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR