Դոլարը Ռուսաստանում անցնել է 81 ռուբլու սահմանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 4-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է մինչև 81,29 ռուբլի՝ առաջին անգամ վերջին ամիսներին անցնելով 81-ի սահմանը։ Եվրոն աճել է մինչև 94,77 ռուբլի, իսկ յուանը՝ 11,35 ռուբլի։ Փորձագետների կարծիքով՝ ռուբլու թուլացումը պայմանավորված է արտահանման եկամուտների նվազումով և ֆինանսական քաղաքականության հնարավոր փոփոխություններով։
ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը ընթացիկ փոխարժեքը անվանել է վնասակար տնտեսության համար՝ նշելով, որ դա նվազեցնում է բյուջետային եկամուտները և սահմանափակում խոշոր նախագծերի ֆինանսավորումը։ Նրա կարծիքով՝ ձեռնարկությունների համար լավագույն փոխարժեքը կլինի մոտ 100 ռուբլի մեկ դոլարի դիմաց։
«Գազպրոմբանկի» վերլուծաբան Դարյա Տարասենկոն կանխատեսել է, որ աշնանը դոլարը կարող է հասնել հոգեբանական 100 ռուբլու շեմին, իսկ «БКС Мир инвестиций»-ի փորձագետ Միխայիլ Զելցերը չի բացառել 85-90 ռուբլու մակարդակը՝ հաշվի առնելով տոկոսադրույքների հնարավոր իջեցումն ու արտահանողների պարտադիր արժութային եկամուտների վաճառքի պահանջի վերացումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































