Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ապրելու ուժ տղաներս են տալիս, պետք է ուժեղ լինենք, ապրենք այն հողի վրա, որի համար տղաները պայքարել են». Հրանտ Ասատրյանն անմահացել է Ջրականում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ծանոթությունը, ամուսնությունն այնքան արագ ստացվեց։ Տեսանք իրար, հավանեցինք, նշանվեցինք։ Հարսանիք չենք ունեցել, քանի որ իր հայրիկը նոր էր մահացել։ Եվ այդպես էլ 2014 թվականին ընտանիք կազմեցինք։ Երկու որդի ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալլան՝ Հրանտի կինը։ Հրանտի և Ալլայի ընտանիքի ամրության մասին են վկայում միասին ապրած, ավաղ, կարճ, բայց երջանիկ տարիները։ Նրանց ընտանիքում մշտապես իշխել է սերն ու փոխադարձ հարգանքը։

Ամուսնու մասին խոսելիս, նրան նկարագրելիս Ալլան ասում է՝ շատ հանգիստ ու խաղաղ բնավորություն ուներ։ «Շատ էր սիրում փոքրերի հետ ժամանակ անցկացնել, խաղալ։ Մեծ տղայիս հետ լրիվ ուրիշ տեսակ շփում ուներ։ Մի խոսք կա, ասում են՝ մեծ տղաները մայրիկներինն են, նկատի ունեն, որ շատ կապված են նրանց հետ։ Բայց մեր ավագ որդին միշտ հայրիկի հետ էր։ Հայրիկը միշտ իր քմահաճույքները կատարում էր, իր ցանկացած ամեն ինչ գնում։ Շատ ջերմ է եղել բարեկամների հետ։ Բոլորի հետ կարողանում էր ընկերական, մտերմիկ հարաբերություններ հաստատել։ Իսկ որպես ամուսին... Հրանտը յոթ տարով ինձանից մեծ է, հոգատարությամբ և ուշադրությամբ է միշտ ինձ շրջապատել»։ Ալլան ասում է՝ Հրանտը ծնվել ու մեծացել էր բազմազավակ ընտանիքում։ «Շատ վաղ է սկսել աշխատել։ Եթե իր մասին ենք խոսում, ապա պետք է միանշանակ ասել, որ շատ աշխատասեր ու կազմակերպված էր, ցանկացածի նկատմամբ ուշադիր, նեղության պահին բոլորին հասնող, յուրաքանչյուրին պատրաստ էր օգնել ինչով կարող էր»։

Հրանտը ծնունդով Գյումրուց է։ 1993-2001 թ. սովորել է Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցում՝ ստանալով ութամյա կրթություն։ Այնուհետև սովորել է թիվ 33 դպրոցում։ Նա յուրացրել է ռադիոտեխնիկի մասնագիտությունը։ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Հրանտը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Մարտակերտում՝ հրաձգային գումարտակում։

2020 թվականին Հրանտն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Դեռ փոքրուց է սիրել զինվորական աշխատանքն ու հանդերձանքը։ Միշտ ցանկացել է անցնել պայմանագրային զինծառայության, բայց անընդհատ, կարծես, մի բան խանգարել է, չի ստացվել։ Սակայն այս վերջին անգամ ստացվեց, դիմում էր գրել, և որոշ ժամանակ հետո պարզվեց, որ ընդունվել է Զինված ուժեր։ 2020 թվականի փետրվարի 13-ին ծառայության անցավ Արարատի Զոդի զորամասում»։ Կնոջ խոսքով, շատ կարճ ժամանակահատվածում սկսել էր վայելել զորամասի անձնակազմի սերն ու հարգանքը։ «Այնտեղ ևս իրեն բնորոշ մարդկային հատկանիշներն էին առաջին տեղում։ Հոգատար էր, ուշադիր, փորձում էր օգտակար լինել բոլորին։ Ծառայության օրերի մասին չէր խոսում, առհասարակ չխոսկան էր, գաղտնապահ, շատ հազվադեպ կարող էր ինչ-որ հարցով կիսվել։ Հետաքրքիր է, որ հիմա նույն բնավորությունը մեծ տղայիս է փոխանցվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Հրանտը Արցախ է մեկնել հոկտեմբերի 8-ին։ Մինչև հոկտեմբերի 11-ն իր հետ կապի մեջ ենք եղել։ Այդ օրերին զանգով չենք խոսել, բացառապես նամակներով։ Երեխաներն այդ ընթացքում վատառողջ էին, անընդհատ գրում էր, հարցնում, թե տղաներն ինչպես են։ Իսկ իր մասին միայն ասում էր՝ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Եվ մեզ հավաստիացնում էր, թե իրենք մարտի դաշտ չեն մեկնել, Ստեփանակերտում են։ Բայց թեժ կետում են եղել։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան ժամը ութին էր մեր վերջին նամակագրությունը»։

Հրանտը եղել է պատերազմի թեժ կետերից մեկում՝ Ջրականում։ «Հրանտը վիրավորվել է, ցանկացել են իրեն տեղափոխել, բայց չեն հասցրել, քանի որ տղաներին երկրորդ անգամ են հարվածել։ Առաջին օգնություն իրեն ցույց են տվել ընկերները։ Վիրավորումը եղել է ոտքի շրջանում, արյունահոսությունը դարձել է մահվան պատճառը»։

Հրանտի ընտանիքը որպես նրա զոհվելու օր նշում է հոկտեմբերի 11-ը, բայց Ալլան հավելում է՝ պաշտոնական փաստաթղթերում նշվում է հոկտեմբերի 13-ը։ «Հոկտեմբերի 14-ին ընդհանուր ընկերների միջոցով մեզ լուրեր էին հասնում։ Իհարկե, վատ լուրերը բացառում ես, հավատում ես միայն լավերին, որ ողջ է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Մեզ ասել էին, որ հիվանդանոցներում իրեն փնտրենք, բայց հետո արդեն մեր հարազատները պարզել էին, որ Գյումրու դիահերձարանում է։ Լավ է այն, որ իրեն շուտ գտանք»։

Ապրելու ուժի մասին։ «Պետք է ուժեղ լինենք, ապրենք այն հողի վրա, որի համար տղաները պայքարել են։ Ուժ տվող ամենակարևոր փաստը դա է։ Երբեք չենք լքի մեր հողը։ Նման առաջարկներ ևս եղել են, բայց ես միշտ կտրուկ պատասխան եմ տվել՝ ոչ։ Հազարավոր տղաներ, այդ թվում՝ իմ ամուսինը, իրենց կյանքը զոհեցին, արյուն թափեցին այս հողի վրա, ու հիմա մենք թողնենք ու գնա՞նք։ Դա ճիշտ չէ։ Երկրորդ ուժ տվողն, իհարկե, իմ տղաներն են։ Փոքր տղաս պատերազմից երեք ամիս առաջ էր ծնվել։ Հայրիկից, հասկանալի պատճառներով, հիշողություններ չունի և ինձ «տանջամահ» է անում իր հարցերով, ուզում է իմանալ, թե որտեղ է իր պապան։ Մանկապարտեզում երեխաներից մեկի հայրիկը եկել էր նրա հետևից, տղաս դաստիարակչուհուն հարցրել էր՝ իսկ իմ պապան չի գալո՞ւ իմ հետևից։ Շատ հարցեր ունի։ Երբեմն ասում է՝ ուզում եմ պապայի մոտ գնալ, հարցնում եմ՝ գերեզմանատո՞ւն, ասում է՝ չէ, հենց իր մոտ։ Հիմա, ավաղ, միայն գերեզմանատանը կարող են հայրիկին այցելել, կարծես իրենց կարոտն այդտեղից առնեն»։

Հ. Գ.- Հրանտ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank