Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Իմ մեծագույն ցանկությունն է, որ տղաներս իրենց հայրիկի անունը բարձր պահեն, լինեն իրենց հայրիկի և նրա պահած հողի արժանի զավակները». Արմեն Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծանոթացանք, համակրեցինք իրար, սկսեցինք հանդիպել։ Հետո Արմենն ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Ընտանիք կազմեցինք 2005 թվականին, երկու որդի ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկուշը՝ Արմենի կինը։

Նա ամուսնուն որպես պարտաճանաչ, ընկերասեր, շրջապատ սիրող մարդ է նկարագրում։ «Նվիրված էր ընտանիքին, լավ հայր ու ամուսին էր։ Եթե հազար անգամ էլ նորից աշխարհ գայի ու ամուսնանայի, կրկին Արմենի հետ ընտանիք կկազմեի։ Լավ ընկեր է եղել, միշտ պատրաստ ամեն հարցում օգնելու։ Նվիրված է եղել նաև իր աշխատանքին, ուշադիր ու պարտաճանաչ էր։ Առհասարակ, նա այն տեսակի մարդ էր, որ եթե իրեն որևէ մեկը դիմեր որևէ հարցով, երբեք մերժում չէր ստանա։ Եթե անգամ իրեն չդիմեին, բայց նկատեր, որ ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունի, անպայման ձեռք կմեկներ»։

Արմենը ծնունդով Գյումրուց է, որտեղ էլ անցել է նրա ողջ կյանքը։ Մինչև պայմանագրային զինծառայության անցնելը՝ մեկնել է արտագնա աշխատանքի, աշակերտներ է ունեցել, որոնց մեքենա վարել է սովորեցրել։ 2020 թվականին Արմենը որոշում է անցնել պայմանագրային զինծառայության։ «2020 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին անգամ գնաց աշխատանքի։ Քարվաճառում էր։ Այդ օրը դիրքեր էր բարձրացել։ Սեպտեմբերի 25-ին իջել էր դիրքերից, եկավ տուն։ Երեկոյան զանգեցին, նորից կանչեցին, ասացին՝ պատերազմ է սպասվում։ Նոր էր դարձել պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմը սկսվեց։ Իրեն անհրաժեշտ իրերը վերցրեց, ուղևորվեց Քարվաճառ։ Իհարկե, խառը ապրումներ ունեինք, քանի որ պատերազմի վտանգի մասին գիտեինք։ 44 օր եղել է Քարվաճառում, մասնակցել մարտերին առաջին իսկ օրվանից։ Երբ նոյեմբերի 9-ին ստորագրեցին պայմանագիրը, իրենք տղաներով Քարվաճառում էին, չէին ցանկանում դուրս գալ։ Թշնամին չէր կարողացել այն գրավել, տղաները չէին համակերպվում այն մտքի հետ, որ պետք է հանձնեն Քարվաճառը։ Բայց հրաման էին ստացել, որ պետք է իջնեն դիրքերից, որովհետև Քարվաճառը հանձնում էին։ Եթե մի քանի ժամվա տարբերությամբ ուշ իջնեին, զորքով գերի կմնային Քարվաճառում։ Չէին ուզում Քարվաճառը թողնել, բայց երկրորդ՝ ավելի խիստ հրամանից հետո ներքև են իջնում։ Շատ ծանր տարավ այդ փաստը՝ թե՛ նա, թե՛ իր մարտական ընկերները։ Այդքան պայքարել էին, իրենց ընկերները զոհվել էին այնտեղ, անասելի դժվար օրեր էին ունեցել, թշնամուն մեկ մետր թույլ չէին տվել ներս մտնի, իսկ հետո ուղղակի զիջում էին»։

44-օրյա պատերազմից հետո Արմենի գումարտակը տեղափոխվում է Ջերմուկ։ Նրանց վստահված էր Ջերմուկի դիրքերի պաշտպանությունը։ Հայկուշը հիշում է նաև՝ երբ Քարվաճառը հանձնելուց հետո ամուսինը տուն եկավ, ուղղակի անճանաչելի էր։ «Թե՛ ապրումներն էին շատ, թե՛ արտաքինն էր փոխվել, նիհարել էր, ընկճված էր, պատերազմի միջով անցած մարդ էր, որի աչքի առաջ ընկերներն էին զոհվել։ Շատ ծանր հոգեվիճակում էր այդ ընթացքում։ Իրեն ասում էինք՝ դուրս արի ծառայությունից, ուրիշ աշխատանք կգտնես։ Բայց նա չհամաձայնեց. «Ո՛չ, մնալու եմ, ծառայելու եմ»։ Մեկ ամիս բարձրանում էին դիրքեր, մեկ ամիս տանն էին»։

Ամեն ինչ կարծես խաղաղ էր մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։ «Ամեն ինչ օրով ու ժամով եմ հիշում։ Բայց նախքան այդ օրվա մասին խոսելը մի փոքր հետ գնամ։ Օգոստոսի 15-ին որոշեցինք՝ ընտանիքով Սուրբ Հովհաննես եկեղեցի ենք բարձրանալու։ Մեքենայով գնացինք, բայց ոտքով բարձրացանք։ Արմենս որոշեց՝ ոտաբոբիկ է բարձրանալու եկեղեցի։ Հարցրեցի, թե ինչու է ոտաբոբիկ բարձրանում, ինչ նպատակ ունի։ «Հա՛կ ջան, նպատակս չեմ կարող ասել, կբարձրանամ, կիջնեմ, ուխտս կհասցնեմ Աստծուն, գնամ դիրքեր, տուն կգամ ու քեզ նպատակս կասեմ։ Բարձրացանք, մոմ վառեցինք, շատ տխուր էր։ Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իրադարձությունները, ենթադրում եմ՝ գիտեր սպասվող վտանգի մասին։ Օգոստոսի 22-ի առավոտյան իրեն ճանապարհեցինք։ Ասաց՝ եկեք նկարվենք։ Նախ՝ ինձ հետ նկարվեց, հետո՝ տղաների հետ։ Տանից դուրս եկավ, պատուհանից նայում էի, մտավ խանութ, հաց գնեց, պտտվեց, ինձ ձեռքով արեց և գնաց»։ Սովորականի պես Արմենը տուն է զանգահարել, զրուցել են, միշտ ասել է, որ ամեն ինչ կարգին է։ «Դիրքում վեց պայմանագրային, վեց ժամկետային զինծառայողներ էին։ Բոլորին անուններով, նկարներով գիտեի»։

Սեպտեմբերի 12-ի երեկոյան իննին Արմենը տուն է զանգահարել։ «Ցանկացավ փոքր տղայիս՝ Գոռիս հետ խոսել։ Հետո կրկին ես վերցրեցի հեռախոսը։ Առօրյա զրույց ունեցանք, ասաց՝ մի քիչ հետո էլի կզանգեմ։ Ավելի ուշ ժամի՝ տասնմեկի կողմերը, երբ երեխաներն արդեն քնել էին, կրկին զանգեց, մի տեսակ շտապելով էր խոսում։ Ոչինչ չհասկացա այդ օրը, թե ինչ է կատարվում։ Զրուցում էինք, ասաց. «Հրաչս արդեն մեծ է, քեզ կօգնի, Գոռին ուշադիր կլինես, քեզ լավ կնայես։ Կուզենայի, որ երեխեքը լավ մանկություն ունենան, բայց դա մնաց քո վրա»։ Անգամ այդ պահին մտքովս չէր անցնում, թե ինչու է նման բան ասում։ Վերջում ավելացրեց՝ առավոտյան կզանգեմ, մինչև հիմա իր զանգին ենք սպասում»։

Նույն գիշերը Հայկուշի մայրիկն է աղջկան հայտնում, որ պատերազմ է։ «Չգիտեմ, թե ինչպես լուսացրեցինք գիշերը։ Սկսվեցին դաժան օրերը, սպասում էինք զանգի, հեռախոսն անհասանելի էր։ Ամեն տեղ ես ու եղբայրս իրեն էինք փնտրում, բայց չէինք գտնում»։

Օրեր անց Ադրբեջանից տեղափոխում են մեր 98 զինվորների մարմինները։ Արմենը նրանցից մեկն էր։ «Անճանաչելի էր։ Մեծ տղայիս հետ գնացինք Երևան, արյուն հանձնեց։ ԴՆԹ հետազոտությամբ հոկտեմբերի 4-ին հաստատվեց Արմենի ինքնությունը»։

Արմենը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկի N դիրքում։ «Առաջին գրոհը եղել էր գիշերը՝ ժամը 12-ից 1-ի միջակայքում։ Այդ ժամանակ դիրքերը չէին կարողացել գրավել։ Լուսաբացին՝ ժամը չորսին, կրկին գրոհել էին։ Այդ ժամանակ կարողացել էին դիրքերը գրավել։ Թշնամու մոտ 400 զինծառայող դուրս է եկել մեր երկու դիրքերի զինծառայողների դեմ։ Հետո նաև ԱԹՍ-ներն էին գործի դրել։ Այս տղաների կյանքի գնով է, որ հիմա Ջերմուկը կա։ Երկու դիրքի զինծառայողներից միայն Տիգրանն ու Յուրան են ողջ մնացել»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ ուժը մեր երեխաներն են, մեր ընդհանուր նպատակներն ու երազանքները։ Շատ ծրագրեր ունեինք։ Հիմա մեր ընդհանուր նպատակները ես պետք է իրագործեմ։ Հրաչոյիս հետ շնչում եմ, Գոռիս հետ՝ արտաշնչում։ Իմ մեծագույն ցանկությունն է, որ տղաներս իրենց հայրիկի անունը բարձր պահեն, լինեն իրենց հայրիկի և նրա պահած հողի արժանի զավակները»։

Հ. Գ. - Արմեն Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank