Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Երիցուկներով արոտավայրի փոխարեն՝ ցորենի դաշտ. ՄԿԽԿ-ն օգնում է Սյունիքի գյուղացիներին վարելահողերի մշակման գործում

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խնածախ գյուղի շրջակայքի հողերը քարքարոտ են, և նման հող մշակելը գյուղացիների համար դժվար է։ Գյուղի տնտեսության հիմքը մինչև վերջերս անասնապահությունն էր, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքները փոխեցին իրականությունը։ Արոտավայրերի մեծ մասը կամ ամբողջությամբ կորսվել է, կամ գտնվում է սահմանին այնքան մոտ, որ հնարավոր չէ օգտագործել։

«Արոտավայրերի կորուստը լուրջ ազդեցություն է ունեցել անասնապահության վրա՝ գյուղում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2020 թվականի համեմատ նվազել է մոտ 40 տոկոսով։ Արոտավայրերի 10 տոկոսը՝ մոտ 200 հա, հնարավոր չէ օգտագործել՝ սահմանին մոտ լինելու պատճառով», – լրագրողներին, որոնք այցելել էին գյուղը Երևանի պատվիրակության կողմից կազմակերպված ՄԿԽԿ-ի մամուլի շրջայցի շրջանակում, պատմել է Խնածախի վարչակազմի ղեկավար Սեյրան Միրզոյանը։

2020 թվականին Սյունիքում և Վայոց ձորում իրավիճակի էսկալացիայից հետո Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ օգնելու գյուղացիներին փոխհատուցել կորուստները։ Դրանցից մեկը՝ վարելահողերի մշակման աջակցությունն է։ Ծրագրի հիմնական շահառուները Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներն են։

«ՄԿԽԿ-ի օգնությամբ մշակվել է Խնածախի բնակիչներին պատկանող մոտ 80 հա վարելահող։ Կան հողամասեր, որոնք 30 տարի չեն մշակվել, դրանց մշակման համար տեխնիկա է անհրաժեշտ, որը բավարար չէ։ Ծրագրից օգտվել է մոտ 70 ընտանիք։ Տեխնիկան քիչ է, հողը՝ քարքարոտ։ Համայնքը տեխնիկա ձեռք է բերել, բայց մինչև այն հասնում է Խնածախ, աշխատանքային սեզոնը ավարտվում է», – նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ գյուղն ունի մոտ 950 հա վարելահող, սակայն օգտագործվում է ավելի քիչ։

Ըստ նրա, թեև ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել տարածքների մշակմանը, կան խնդիրներ. մոտ 30 տոկոս գյուղացիների հողամասերի սեփականության իրավունքը ձևակերպված չէ, ինչի պատճառով նրանք չեն կարող օգտվել սուբսիդավորումից։ Փաստացի օգտագործվում է 300–350 հա, ինչը գյուղի հնարավորությունների մեկ երրորդն է։ Բացի այդ, մոտ 38 հա մասնավոր հողամասեր չեն մշակվում, քանի որ դարձել են չեզոք գոտի։ Գյուղում կա նաև ջրի խնդիր։ Ոռոգման ջուրը հասանելի է գյուղացիների մոտ քառորդին։

Հող մշակելու դժվարություններից և ջրի պակասից ոչ պակաս խնդիր է աշխատատեղերի բացակայությունը, ինչը հիմնականում պայմանավորում է արտագաղթը։ «Գյուղից հեռանում են առաջին հերթին աշխատատեղերի բացակայության պատճառով։ Այս խնդիրը կարելի է լուծել փոքր ձեռնարկությունների ստեղծմամբ։ Շատ անգամ առաջարկել ենք, բայց մեզ չեն լսել։ Որպես տարբերակ՝ կարելի է բացել կարի արհեստանոց, որը կաշխատեցնի 15–20 ընտանիք։ Գաղափարներ շատ կան։ Կարելի է ջերմոցներ և խելացի ֆերմաներ ստեղծել, բայց այստեղ հարցը հանգում է ջրի խնդրին։ Եթե ջրի հարցը լուծվի, կարելի է առաջ շարժվել։ Ինչպես արդեն նշեցի, հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, խմելու ջուրն ինչ-որ կերպ կա, ծայրահեղ դեպքում կարելի է օգտվել բնական աղբյուրներից», – ասում է Սեյրան Միրզոյանը։

Մեկնաբանելով Խնածախի հատվածում սահմանային ընդհանուր իրավիճակը՝ գյուղապետը նշում է. ընդհանուր առմամբ հանգիստ է, անասունները տեղում են, անհանգիստ հակառակորդին արդեն վարժվել են։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR