Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Ժողովրդավարության վերջնական ապամոնտաժումը Փաշինյանի ձեռամբ

POLITICS

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։  Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և... դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։

Թերևս Փաշինյանը կարծում է, որ Թրամփի հետ քսան րոպեանոց հանդիպումը (որը, ի դեպ, ավելի կարճ էր, քան խոստացված կես ժամը, բայց փոխարենը ապահովեց հրաշալի լուսանկարներ) նրան բարձրացրել է առաջնորդության նոր մակարդակի, որտեղ կարելի է հայտարարել, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։

Օրինակ՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը» պետք է դադարեցվի: Ըստ էության, այս իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց նպատակը, այն է՝ Արցախի հարցը պետք է փակվի վերջնականապես։ Փաշինյանն ու քպականները ինտենսիվ պատերազմում են նաև արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քայլերի դեմ: Թեև խոսքն ընդամենը խաղաղ բնակչության մասին է, որոնք էթնիկ զտումների հետևանքով վտարվել են իրենց տներից, սակայն այնպես է այդ ամենը ներկայացվում, կարծես գործ ունենք ծայրահեղական և վտանգավոր երևույթի հետ։ Փաշինյանը վաղուց ու հետևողականորեն չի սիրում արցախցիներին, բայց նախկինում չէր համարձակվում անբեկանելիորեն հայտարարել, որ նրանց նոստալգիան պետք է դադարեցվի՝ որպես վնասակար երևույթ։ Այս տեմպերով գուցե շուտով «Ղարաբաղյան շարժման» նույնիսկ հիշատակումը, արցախցիների պայքարը արգելվեն այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ ԼԳԲՏ շարժումը, և տուգանքներ սահմանվեն Արցախի դրոշի ու արցախյան այլ խորհրդանիշների ցուցադրման համար։ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Մոնթե Մելքոնյանի «կերպարով» (մորուքով և վիրակապով), ի վերջո ոչ միայն կորստյան մատնեց Արցախը, այլև ապալեգիտիմացնում է նրա հիշողությունը։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն են կիսում Փաշինյանի լյուդովիկոսյան համոզմունքը, թե կառավարությունն ինքն է (դե, հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե պետությունն ինքն է)։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Ադրբեջանի իր գործընկերներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այն հանգամանքին, որ իրենց համար հնազանդ, բայց սեփական ժողովրդին շրջանում ոչ պոպուլյար Փաշինյանը առաջիկա ընտրություններից հետո կհեռանա և կանցնի քաղաքական մոռացության։ Արդյունքում, Ադրբեջանը կարող է շատ շուտով բախվել նոր հայ առաջնորդի հետ, որի համար Հայաստանի բարօրությունը ավելի կարևոր կլինի, քան Էրդողանի հավանության ժպիտը։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նման զարգացումների անխուսափելիությունը՝ Ալիևն արդեն նախապես սպառնում է այդ ապագա հայ առաջնորդին. «Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակ առումներով մեր օգտին է»։ Այս հայտարարությունից, ի դեպ, հետևում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «երաշխիքները» (այսինքն՝ Թրամփի առաջարկը՝ «պարզապես զանգել իրեն») չի ընկալում որպես իրականություն  և չի ակնկալում ԱՄՆ-ի էական միջամտություն։ Իսկ ինչո՞ւ են մեր երկրում հավատում ամերիկյան պաշտպանությանը, մի երկրի, որի նախագահը շփոթում է Հայաստանը Ալբանիայի հետ։

Միայն ավակցել կարելի է այն քաղաքական գործիչներին, որոնք կփոխարինեն Փաշինյանի թիմին. նրանք պետք է նախապես մտածեն, թե ինչպես են մաքրելու վերջիններիս թողած աղբը, այդ թվում՝ նշյալ ստորագրված թղթերի տեսքով։ Այնուամենայնիվ, համարձակվենք ենթադրել, որ ժողովուրդը նոր ղեկավարությանը կընտրի հենց այն պատճառով, որ այն կկարողանա հստակ բացատրել, թե ինչպես է գործելու։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards