ԵՄ-ն Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել փետրվարի 18-19-ի գագաթնաժողովին. Եվրահանձնաժողով
INTERNATIONAL NEWSԵվրամիության ղեկավարությունը Թուրքիայի ղեկավարությանը չի հրավիրել մասնակցելու հանրակցության հերթական գագաթնաժողովին, որը փետրվարի 18-19-ին կկայանա Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:
«Դա Եվրամիության ներքին գագաթնաժողովն Է, որի ընթացքում հիմնականում քննարկվելու Է Մեծ Բրիտանիայի վերաբերյալ համաձայնագիրը: Եվրահանձնաժողովը քննարկելու Է նաեւ միգրացիայի վերաբերյալ Թուրքիայի հետ Գործողությունների ծրագիրը, սակայն Թուրքիայի ղեկավարությունը գագաթնաժողովում չի լինի»,- ասել Է նա՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



