Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ն երկրորդ ամենախոշոր օդային գրոհն է իրակացրել Ուկրաինայի ուղղությամբ. վնասվել են ԵՄ-ի և British Council-ի շենքերը

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիևում երկրորդ խոշորագույն օդային հարձակումն է՝ Ռուսաստանի ներխուժումից հետո․ առնվազն 18 զոհ, այդ թվում՝ 4 երեխա

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը գիշերը ենթարկվել է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր երկրորդ խոշորագույն օդային հարձակմանը։ Պաշտոնյաների տեղեկացմամբ՝ զոհվել է առնվազն 18 մարդ, որոնց թվում 4 երեխա։

Հարվածների հետևանքով վնասվել են Եվրամիության առաքելության շենքը և British Council-ի գրասենյակը։ Դրանից հետո ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց մայրաքաղաքներում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին կանչել են բացատրությունների։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ զոհվածների թվում են 2, 14 և 17 տարեկան երեխաներ։ Ուկրաինայի օդային ուժերը նշել են, որ մեկ գիշերում Կրեմլը կիրառել է 629 հարվածային միջոց՝ 598 անօդաչու թռչող սարք և 31 հրթիռ։ Օդուժի հաղորդակցությունների ղեկավար Յուրի Իգնատը CNN-ին ասել է, որ սա «ամենախոշոր համակցված հարձակումներից մեկն» է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «բարձր ճշգրտության զենքերով» հարվածել է Ուկրաինայի «ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին և ռազմական ավիաբազաներին»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան դեռ հետաքրքրված է խաղաղ բանակցություններով, սակայն «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարվածները որակել է «սարսափելի և խաղաղ բնակչության սպանդ»՝ հավելելով, որ «այսօր ռուսական հրթիռներն ու հարվածային ԱԹՍ-ները հստակ պատասխանն են բոլոր նրանց, ովքեր շաբաթներով ու ամիսներով կոչ են անում հրադադար հաստատել»։

Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հարյուրավոր փրկարարներ ներգրավված են մի քանի վայրերում առաջացած ավերածությունների վերացման աշխատանքներում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում գրել է, որ «Կրեմլը պատրաստ է ամեն ինչի՝ ուկրաինացի ժողովրդին ահաբեկելու համար՝ կույրորեն սպանելով տղամարդկանց, կանանց ու երեխաներին և նույնիսկ թիրախավորելով Եվրոպական միությանը»։ Նա նաև հայտնել է, որ զրուցել է ինչպես Զելենսկու, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ընդգծելով, որ «Պուտինը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ»։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Բրյուսելում կկանչեն Ռուսաստանի պատվիրակին բացատրության համար։

Կիևում վնասվել է նաև British Council-ի շենքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեղադրել է Վլադիմիր Պուտինին «երեխաներին ու քաղաքացիականներին սպանելու և խաղաղության հույսերը սաբոտաժի ենթարկելու» մեջ։ Արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին տեղեկացրել է, որ Լոնդոնը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ հավելելով․ «Սպանությունները և կործանումը պետք է դադարեն»։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհան Մոսկվային մեղադրել է դիվանագետներին թիրախավորելու մեջ՝ «ուղիղ խախտելով Վիեննայի կոնվենցիան», և կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել հարձակումները։

Անի Վարդանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live