Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայմանագրի, փաստաթղթի միջոցով խաղաղությունը ֆիկցիա է։ Համաշխարհային պատմությունը, կարծեմ, չգիտի այնպիսի դեպք, երբ որևէ թղթով հնարավոր է եղել ունենալ խաղաղություն։ Ռուս-գերմանական հայտնի պակտը մեզ օրինակ, թե ինչպես անմիջապես հետո Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սա հենց այն մասին է, որ հարձակվող կողմի համար երբեք որևէ պայմանագիր խոչընդոտ չի եղել։ Հիշենք նաև 1994 թվականի Բիշկեքյան՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Որքան հաճախ էր այն խախտվում Ադրբեջանի կողմից, մեր մաշկի վրա դա տեսել ենք ու զգացել։ Դրա վերին կետը եղան 2016, հետո 2020 ու 2023 թվականների բացահայտ օկուպացիոն, ագրեսիվ պատերազմները մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Վա- շինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին» և դրանից հետո առկա այն հիացական ձևակերպումներին, թե մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է սկսվում։

Ընդգծում է՝ որևէ պամանագրի ստորագրումով չի կարելի ասել, որ խաղաղություն է եկել կամ գալիս է։ Նրա խոսքով, համաշխարհային պատմությունն է փաստում, որ խաղաղությունը հաստատվում է այն պարագայում, երբ կողմերի միջև կա ուժային, քաղաքական, ռազմական հավասարակշռություն, և որևէ կողմից այն խախտելը ձեռնտու չէ երկու կողմին էլ։ «Այսինքն, հակազդեցության մեխանիզմներն այնպես են կարգավորվում, որ որևէ կողմ նույնիսկ չի մտածում ագրեսիվ ռազմական գործողությունների մասին։ Իսրայելը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պայմանավորվել, հետո օրեր անց կրկին հարձակվել։ Հետևաբար, երբ խոսում ենք նախաստորագրված պայմանագրի մասին, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ենք դրա դիմաց ստալիս եւ ի՞նչ ենք ստանում։ Ի՞նչ ենք տվել կամ տալու, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» դիմաց։ Հրաժարվելու ենք մեր իրավունքներից։ Պատահական չէ, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։ Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք անմի- ջական կրողն են եղել ադրբեջանական ագ- րեսիայի, անմիջական կրողն են հանցագործության հետևանքների, որևէ կերպ փոխհատուցում չեն ստանալու, իրենց նկատմամբ կատարված անարդարությունը չի վերականգնվելու, արդարություն չի հաստատվելու։ Եվ այս պատասխանատվությունը դրվել է Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Ադրբեջանը, երբևէ չունենալով որևէ հիմք, լեգիտիմացնում է իր՝ Հայաստանից ճանապարհ ստանալու պահանջը։ «Ընդ որում՝ պետք է ուշադիր լինել, թե ինչպես է դա ներկայացվում Հայաստանի ժողովրդին, և ինչպես է դա Ալիևը ներկայացնում իր ժողովրդին և միջազգային հարթակներին։ Օգոստոսի 8-ից հետո բոլոր հանդիպումներում նա խոսում է ոչ թե պարզապես ճանապարհի, այլ «Զանգեզուրյան միջանցքի» մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը դարձյալ ոտնահարվեց Ադրբեջանի կողմից, մեզ պարզ տեքստ էր թվում։ Բայց տեսանք, թե հետագայում ինչպիսի իրարամերժ մեկնաբանություններ առաջացան։ Վստահեցնում եմ՝ այս պայմանագիր կոչվածը լինելու է իրարամերժ մեկնաբանությունների օբյեկտ։ Օրինակ՝ դրանում նշվում է՝ անխոչընդոտ երթևեկություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս տերմինը վաղը դառնալու է մեծ ծուղակ, այն ապագայում շահարկվելու է Ադրբեջանի կողմից՝ «Զանգեզուրյան միջանցքն» իրավական առումով դարձնելու արտատարածքային միջանցք։ Չեն էլ թաքցնում դա, իրենց ներքին դիսկուրսում դա կա։ Ունենք ձևավորված պրակտիկա ադրբեջանական քաղաքականության մեջ. այն, ինչ պատրաստվում են ներկայացնել Հայաստանին, նախ իրենց ենթակա փորձագետների, լրատվամիջոցների միջոցով սկսում են շրջանառել, հետո դրանց սկսում են արձագանքել իրենց պաշտոնյաները, իսկ վերջում դա դառնում է պետական քաղաքականություն։ Այս գիծն առնվազն 2020 թվականից սկսած տանում են, սա հստակ ձեռագիր է, և հիմա էլ ընդամենը պետք է ուշադիր լինել և հետևել, թե հաջորդիվ ինչ է ներկայացվելու մեզ»։

«Թրամփի ճանապարհ», «Զանգեզուրի միջանցք», երթուղի, խաչմերուկ, ինչ անունով ասես չկոչեցին Հայաստանի տարածքով անցնող և Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող ճանապարհը, որի հետ կապված մտահոգությունները չեն փարատվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն գտնվելու է Հայաստանի իրավազորության ներքո, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս չպետք է տեսնեն հայ սահմանապահի։ Քաղաքագետը հիշեցնում է Ալիեւի հայտարարություններից մեկը։ «Նա ասում էր՝ դա մեզ համար «Զանգեզուրյան միջանցք» է, իրենք ինչ ուզում են, թող դրան անվանեն։ Սա, կարծեք թե, աջակցություն էր Փաշինյանին. որպեսզի քո դեմքը չկորցնես, որովհետև դա հռչակել ես կարմիր գիծ, ինչ անուն ուզում ես դիր, կարևորը էությունն է։ Իսկ ո՞րն է սրա էությունը։ Սա հստակ միջանցքային տրամաբանություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իրավազորությանը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այդ ճանապարհի վրա փոխել երթևեկության կանոններ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է ցանկացած պահի ներքին որեւէ իրավական ակտով փոխել տվյալ ճանապարհի կարգավիճակը, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է տվյալ ճանապարհի վրա ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իրենց անուղղակի պատասխանները հուշում են, որ՝ ոչ, չի կարող։ Եթե չի կարող, ապա այստեղ ինքնիշխանություն և իրավազորություն տերմինները կիրառելի չեն։ Ինքնիշխանությունը ենթադրում է պետական օրենսդրության ամբողջական տարածում իր տարածքի նկատմամբ։ Եթե քո երկրում կա որևէ տարածք, որի նկատմամբ չեն տարածվում քո իշխանությունը և օրենսդրությունը, նշանակում է՝ դա չի գտնվում քո ինքնիշխանության ներքո»։

Բազմիցս հնչեց այն հարցը, որ նախաստորագրված պայմանագիրը ևս մեկ քայլ էր Արցախյան հարցը փակելու ուղղությամբ։ «Ինչի՞ համար էր պետք «Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանին։ Դա բնավ պետք չէր Ադրբեջանին, առավել ևս, որ նրանք բազմիցս շեշտում են՝ շատ երկրներ կան, որոնք նման պայմանագիր չունեն, բայց իրենց միջև պատերազմ չկա, խաղաղություն է, ունեն հարաբերություններ։ Ըստ էության, պայմանագրի նախաստորագրումն ուներ երկու հիմնական նպատակ՝ Մինսկի խմբի ձեւաչափի լուծարում, որը կնշանակեր Արցախյան հիմնախնդրի հետ կապված բոլոր գրասենյակների, պլատֆորմների վերացում և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության հաստատում։ Այս երկու խնդիրներն էին հետապնդում և Հայաստանի իշխանությունների միջոցով դրանք ստացան։ Իսկ հնարավո՞ր է փակել Արցախյան հիմնախնդիրը։ Եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան, կարծում եմ՝ ոչ, հնարավոր չէ։ Հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Արցախյան հիմնախնդիրը զուտ հայ-ադրբեջանական հիմնախնդիր չի եղել, դա գլոբալ նշանակություն ունեցող հակամարտություն էր, որտեղ կային եւ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր։ Պատահական չէ, որ հենց այս հակամարտության համար ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Սա հակամարտություն էր, որն ուներ գլոբալ ենթատեքստ։ Եվ քանի որ այն ուներ և ունի գլոբալ ենթատեքստ, կան գլոբալ խաղացողներ, որոնք հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում, և որոնց հետաքրքրությունները պարբերաբար կարող են փոխվել, դրանց շրջանակը կարող է մեծանալ կամ փոքրանալ. այս խաղերի ընթացքում տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը։ Բայց հարցը փակելը որևէ կողմին՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությանը, թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ֆրանսիային, թե՛ այլ շահագրգիռ կողմերին բնավ ձեռնտու չէ։ Պատահական չէ, որ այս ընթացքում Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Միացյալ Նահանգներում որոշակի նախաձեռնություններ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների պարագայում վաղը սկսվելու է մրցակցություն տարբեր մայրաքաղաքների կողմից, թե որտեղ է գտնվելու Լեռնային Ղարաբաղի վտարանդի կառավարությունը։ Սա լինելու է գործիք, որի միջոցով իրենք փորձելու են ազդեցություն հաստատել։ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնախնդրի փակման մեկ տեսական հնարավորություն կա, եթե 120 հազար մարդ ուղղակի չլինի։ Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Քանի կան այն մարդիկ, որոնք շահառուներն են, հնարավոր չէ պարզապես փակել այդ հարցը՝ լինի դա Մինսկի խմբի ձևաչափի փակումով, հետևողական այլ քայլերով, թե Հայաստանի տարածքում հալածանքներով»,- եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026