Ի՞նչ վիճակում են թունավորում ախտորոշմամբ «Գորիսի» ԲԿ տեղափոխված 17 քաղաքացիները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
«Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել 17 քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ: Նրանցից 11-ը անչափահաս
երեխաններ են։
MediaHub-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից փորձեց պարզել, թե ի՞նչ վիճակում են բժշկական կենտրոն տեղափոխվածները։ Վերջինս նշեց, որ տուժածներն անմիջապես հոսպտալացվել են, նրանց մի մասն արդեն դուրս են գրվել, մի մասը դեռ շարունակում է ստանալ բուժօգնություն։
«Թունավորվածների մեջ կային նաև երեխաներ, ծանր դեպքեր չունենք, հիմնականում առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ ու նրանք էլ դուրս կգրվեն»,- նշեց Մարիամ Ծատրյանը։
Նշենք, որ քաղաքացիները դեռևս անհայտ սննդատեսակից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են ընդունվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ:
ՍԱՏՄ տեսուչների կողմից կատարվել է նմուշառում տեղում օգտագործված առկա սննդամթերքից (ձմերուկ, երշիկ,
բաստուրմա, հավի մսով-մայոնեզով աղցան, խորոված բանջարեղեն՝ սմբուկ, պոմիդոր, խոզի խորոված, տավարի խաշլամա) և տրվել մանրէաբանական լաբորատոր հետազոտության:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































