Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
VIDEO«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։
Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։
Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանում բնապահպանական մշակույթի զարգացման և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։
«Մեր կարևոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սևանի ավազանը դրա մի մասն է, և բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլև իրականացնում ենք տեսակավորում ու հետևում դրա հետագա վերամշակման աշխատանքներին»,– նշել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։
«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագիրն իրականացվում է NABU-ի, FPAN-ի և ISSD-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։





















































