Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Կիրակնօրյա հանգիստ. ինչպե՞ս են երևանցիներն անցկացնում հանգստյան օրերը

SOCIETY

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ «երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով»։

Երեք խոշոր համերգները, որոնց մասին խոսում է ՀՀ կառավարության ղեկավարը տեղի են ունեցել Երևանի մարզադաշտերում՝ հուլիս և օգոստոս ամիսներին։ Ելույթով հանդես են եկել ռուսաստանցի հայտնի երգչուհի Զեմֆիրան, համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսն ու հայ երիտասարդության նոր կուռքը՝ Արկադի Դումիկյանը։ Միջոցառումները դարձել են անցնող ամռան՝ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ամենավառ իրադարձությունները։

Երևանցիների ակնհայտ մեծամասնությունը հատկապես ամռան ամիսներին փորձում է հետաքրքիր կազմակերպել ժամանցը՝ լինի դա Հայաստանում, արտասահմանում, թե հենց Երևանում, որտեղ, երեկոյան ժամերին կյանքը բավական աշխույժ է։ Մեր թղթակիցը փորձել է հասկանալ, թե ինչպես են երևանցիները կազմակերպում իրենց հանգիստն աշխատանքային շաբաթվա ավարտին և այդ հարցով մոտեցել փողոցի պատահական անցորդներին։

- Ոչ մի ձև, - մեզ պատասխանեց առաջին իսկ քաղաքացին, որը 50 տարեկանին մոտ կին էր։ - Տանը, երեխաների հետ։

- Իսկ ի՞նչ եք անում տանը։ Ֆի՞լմ եք դիտում, հնարավոր է՝ ինչ-որ գիրք եք կարդում։

- Երեխաներս արդեն մեծ են։ Հիմնականում իրենք իրենց կյանքով են ապրում։ Բայց ոնց էլ լինի, շաբաթ-կիրակի օրերին ավելի շատ են տանը լինում։ Հատկապես ցերեկվա ժամերին, երբ շոգ է, դուրս չեն գնում։ Երեկոյան են գնում զբոսնելու իրենց ընկերների հետ։ Ի՞նչ իմանամ, մի տեղ կոֆե կխմեն, կամ բակում մի տեղ կհավաքվեն։ Սովորական էլի։

Երևանի Թումանյան այգին բավական բազմամարդ է երեկոյան։ Միջավայրն այստեղ երիտասարդական է։ Խոտածածկի տարբեր անկյուններում կարելի է տեսենել 4-5 հոգանոց խմբեր, որոնք հենց գետնին նստած ակտիվ զրուցում են։ Շատերն իրենց հետ թեթև սնունդ են բերում և փոքրիկ պիկնիկներ կազմակերպում այդտեղ։ Մենք մոտեցանք 22-23 տարեկան աղջիկների մի խմբի։ Նրանք նստած էին գազոնին և բարձր աղմուկով ինչ-որ բաներ էին իրար պատմում, փորձում համոզել։

- Աղջիկներ, թույլ կտա՞ք երկու հարց քննարկենք։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես են երևանցիները հանգստանում շաբաթ-կիրակի օրերին։ Դուք Երևանի՞ց եք։ Ո՞նց են սովորաբար անցնում ձեր հանգստյան օրերը։

Աղջիկներն ընդհատում են իրենց զրույցը, շփոթված մե՛կ մեզ նայում, մե՛կ միմյանց։ Վերջապես նրանցից մեկը, թերևս ամենահամարձակը, պատասխանում է.

- Այո, ես Երևանից եմ։ Շատ եմ սիրում մեր քաղաքը։ Էս այգիները, փողոցները… Շատ եմ սիրում։ Գալիս ենք էսպես մի հով տեղ ընկերներով հավաքվում ու խոսում։ Կարող է գնանք մի տեղ զբոսնելու, պաղպաղակ ուտելու…

- Իսկ համերգների գնո՞ւմ եք։ Կամ այլ վայրեր՝ թանգարաններ, ցուցահանդեսներ։ Ինչ-որ տարբերվող բան էլի։

- Այո գնում ենք, - ընկերուհիներին նայելով, ծիծաղով պատասխանում է աղջիկը։ - Գնում ենք, չէ՞, - արդեն ինքն է հարց ուղղում իր ընկերուհիներին։

- Իսկ վերջին համերգը ո՞րն է եղել, որ գնացել եք։ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի համերգներին եղե՞լ եք։

Պարզվեց՝ աղջիկներից ոչ ոք համերգներին ներկա չի եղել։ Ավելին, նրանք չկարողացան նաև մտաբերել, թե վերջին համերգը որն է եղել։ Միայն մեկը հիշատակեց «Անուշ» օպերան, որը դիտել է մի քանի ամիս առաջ՝ ԱՄՆ-ից արձակուրդներին Հայաստան եկած իրենց ազգականների ընտանիքի հետ։ Մի քանի րոպե անց նրանք խոստովանում են, որ շաբաթօրյա հանգիստը դա հիմնականում կա՛մ ընտանիքի անդամների հետ հյուր գնալ-ընդունելն է, կամ սովորական զբոսանքները Երևանի փողոցներում։

- Կենտրոնը շատ եմ սիրում։ Հատկապես Աբովյան փողոցի սրճարանները։ Կարելի է նստել, հյութ պատվիրել ու պարզապես նայել անցնող մարդկանց։ Շատ հետաքրքիր դեմքեր կան Երևանում։ Նկատե՞լ եք՝ ոնց են փոխվել մարդիկ։ Նայում ես՝ հայ է, բայց ոնց-որ արտասահմանցի լինի։ Ընդհանրապես մեր հայերը վերջին տարիներին այլևս չեն խուսափում ինքնարտահայտման տարբեր ձևերից։ Ինձ դա դուր է գալիս, - ասում է աղջիկներից երկրորդը։

Եվ իսկապես, Երևանում կան փողոցներ, որտեղ քայլելով տպավորություն է ստեղծվում, կարծես ուրիշ քաղաքում ես հայտնվել։ Այդպիսին է, օրինակ, Արամի փողոցը։ Կամ Կասկադին հարող տարածքները։ Այստեղ շատ աղմկոտ է, բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, ու մեծ թվով երիտասարդներ։ Արամի փողոցում հենց մայթին սրճարան է, որ այցելուները նարգիլե են ծխում։ Մոտեցանք նրանցից մեկին՝ նույն հարցով. ինչպե՞ս եք անցկացնում հանգստյան օրերը։

- Շատ տարբեր ձևերով։ Հիմնականում ընկերների հետ ժամանակ անցկացնելով։

- Հաճա՞խ եք այստեղ գալիս։

- Բավական հաճախ։ Աշխույժ տեղեր սիրում եմ։ Սիրում եմ, երբ շարժ կա, մարդիկ ուրախ են։ Նարգիլե էլ եմ սիրում, - ժպիտով պատասխանում է մոտ 35 տարեկան տղամարդը։

Երեքով էին նստած՝ նույն տարիքի ևս մեկ տղամարդ ու մեկ կին, որը քիչ ավելի երիտասարդ էր երևում։

- Ամառը քաղաք մենակ երեկոյան է հնարավոր դուրս գալ։ Ցերեկը շատ շոգ է, շնչել չի լինում։ Դրա համար կիրակի օրերը հաճախ նաև քաղաքից դուրս ենք գնում։ Եթե սուտ չասեմ՝ էս ամառ արդեն մի 3-4 անգամ գնացել ենք։

- Իսկ որտե՞ղ եք գնում։

- Քաղաքին մոտ տեղեր։ Տուրիստական ավանդական ուղղություններից խուսափում եմ։ Սևան, Ծաղկաձոր լավ ա, բայց դե նման տեղեր մեկ օրով գնալն անիմաստ ա, պետք ա գոնե 2-3 օրով գնաս, որ հանգստից բան հասկանաս։ Թե չէ մինչ հասնում ես, մի երկու տեղ մտնում, հաց ուտում, արդեն հոգնած ես հետ գալիս։ Ամենալավն ընկերներով, ընտանիքով տուն վարձելն է ու օրն այնտեղ անցկացնելը։ Լողավազան, խորաված… Դե գիտեք էլի, հայկական ձևերով, - ասում է տղամարդը։

Եվ իսկապես, վերջին տարիներին սա մեծ պոպուլարություն վայելող հանգստի ձև է։ Երևանին հարող գյուղերում մարդիկ տներ են կառուցում՝ յուրահատուկ հանգստի վայրեր, որոնք օրավարձով հանձնում են երևանցիներին։ Նման մի տուն Պտղնի գյուղում Արման Հովհաննիսյան անունով երիտասարդն է կառուցում։ Մենք այցելեցինք շինհրապարակ և իր նոր նախաձեռնության մասին զրուցեցինք Արմանի հետ։

- Տեսեք, տունն արդեն սարքել եմ։ Մնում է ներքին հարդարումը։ Այս տարի արդեն չեմ հասցնի, բայց մյուս տարվանից պատրաստի բիզնես է։ Լողավազանն ենք հիմա կառուցում, իսկ ահա այն անկյունում բեսեդկան է լինելու։ Շուխուրչի հյուրերը էնտեղ կնստեն։ Խաղաթղթերով կզբաղվեն, նարդի կխաղան և այլն։

- Մտածե՞լ եք արդեն՝ որքան է կազմելու օրավարձը։

- Տեսեք, էս տարածքի բոլոր տները վարձով են տրվում։ Գյուղի էս հատվածը էտպես զարգացավ։ 80.000 դրամից էժան տուն չեք գտնի։ Ու ասեղ գցելու տեղ չկա։ Շաբաթվա բոլոր օրերին էլ լիքը հանգստացողներ կան։ Դե, իհարկե, մոտիկներին ու ծանոթներին պետք է զեղչ անել։ Ձեզ 50.000-ով կտամ, - ծիծաղելով ասում է Արմանը։

Պտղնին, որը Երևանից գտնվում է 15 րոպե հեռավորության վրա, Հայաստանի հին գյուղերից է։ Այստեղ 6-րդ դարի խոնարհված խոշոր եկեղեցի կա։ Ճանապարհներն ասֆալտապատ են, լուսավորված։ Գյուղացիները հիմնականում գյուղատնտեսությամբ չեն զբաղվում։ Նրանց մեծ մասը Երևանում է աշխատում։ Փոխվում է նաև գյուղի դեմոգրաֆիան՝ շատ երևանցիներ այստեղ տուն են գնում և տեղափոխվում մշտական բնակության։

Արմանի հարևանությամբ գտնվող բոլոր 6-8 տներն օրավարձով տրվում են հանգստացողներին։ Նա պատմում է, որ երևանցիները շատ են սիրում այդպիսի հանգիստը։

- Առավոտյան 10-ի կողմերը մարդիկ գալիս են ու մինչ ուշ երեկո մնում։ Ցերեկը հիմնականում լողավազանում են անցկացնում, ձմերուկ-բան ուտում, երեկոյան էլ դե խորոված, ընթրիք։ Ուտելիքն իրենց հետ բերում են, տեղում պատրաստում։ Բոլոր հարմարությունները կան, - պատմում է Արմանը։

Նա մեզ նաև ասաց, որ նման տները կարևոր մի քանի ատրիբուտ պետք է ունենան։

- Նախ, մի 30-50 տեղանոց նստելու տեղ՝ մեծ սենյակ, որտեղ հիմնական ճաշկերույթն է լինում։ Պարտադիր մեկ-երկու փոքր սենյակ էլ պետք է լինեն, որ ցերեկվա ժամերին երեխաներին քնացնելու տեղ լինի, կամ զուտ շոր փոխելու համար։ Լողավազան, բեսեդկա, բացօթյա խոհանոց, մեծ մանղալ և այլն։ Նաև շատ կարևոր է, որ այգին մշակված լինի՝ ճեմուղիներ, մեծ ծառեր, նստարաններ, ճոճանակներ։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ մարդը գա ու ռեալ հանգստանա։

Արմանի հետ զրույցի պահին նրա հարևան տուն 8 երիտասարդ կանայք եկան՝ իրենց երեխաների հետ։ Օգտվելով առիթից, քանի դեռ մեքենայից իրենց իրերն էին տեղափոխում, մոտեցանք նրանց և հարցրեցինք, թե որտեղից են և ինչու՞ են նախընտրում հանգստի այդ ձևը։ Երիտասարդ բժշկուհիներ և օրդինատորներ էին։

- Աշխատանքից դուրս միմյանց հետ շփվելու լավ հնարավորություն է։ Քաղաքից դուրս, բնության մեջ։ Ինչո՞ւ ոչ։ Մանավանդ՝ ոչ դու ես որևէ մեկին խանգարում, ո՛չ էլ քեզ են խանգարում։ Նաև համեմատաբար մատչելի տարբերակ է, - պատասխանեցին բժշկուհիները։

Երևանում ոչ աշխատանքային օրերին հանգստի հիմնական վայրերը զբոսայգիներն ու սրճարաններն են։ Ցերեկվա ժամերին հատկապես մարդաշատ են շատրվաններով այգիները։ Մենք այցելեցիքն Մաշտոցի պողոտային հարող՝ ժողովրդի շրջանում Մալիբուի այգի անունով հայտնի պուրակը։ Շաբաթ օրվա կեսօրին այս այգու շատրվաններում, որոնք հենց մայթի կենտրոնում տեղադրված փոքրիկ խողովակներից ջուր են ցայտում, մոտ 30 երեխա էր խաղում։ Մոտեցանք նրանցից մեկի մայրիկին.

- Հաճա՞խ եք այստեղ հանգստանալու գալիս։

- Չէի ասի, թե շատ հաճախ։ Այս ամառ սա երկրորդ անգամն է, որ գալիս ենք։ Երեխաները վազվզում են ջրի մեջ, հովանում։ Իսկ մենք՝ մամաներս, մի լավ բամբասում, - ծիծաղով պատասխանեց երիտասարդ կինը։

- Իսկ սովորաբար ինչպե՞ս եք հանգստանում շաբաթ-կիրակի օրերին։

- Ես երկու զավակ ունեմ, չեմ աշխատում։ Հետևաբար նաև «շաբաթ-կիրակի» չունեմ։ Շաբաթվա բոլոր օրերս լցված են երեխաներով։ Դե իսկ երեխաների համար էլ տնից դուրս ինչ լինի, հետաքրքիր է։ Այս ամառ կենդանաբանական այգի ենք այցելել, մի քանի անգամ կառուսել եմ տարել… Ասում են՝ շուտով կրկեսը կվերաբացվի։ Անհամբեր սպասում ենք։

Երևանում բնակվող ցանկացած մարդ լավ գիտի՝ շաբաթ-կիրակի օրերին քաղաքային տրաֆիկը զգալիորեն թեթևանում է։ Բոլոր նրանք, ովքեր ամառանոց ունեն քաղաքի մերձակայքում, կամ հարազատներ, ում կարող են հյուրընկալվել, Երևանի շոգից փախչելով, առիթը բաց չեն թողնում։ Եվ սա նույնպես հանգստյան օրերն անցկացնելու սիրված ձև է երևանցիների համար։ Դե իսկ ով չունի նման հնարավորություն, փորձում է ամռան շոգին գոնե մեկ-երկու անգամ Սևան գնալ, կամ Ծաղկաձորում, Հանքավանում, Դիլիջանում գտնվող որևէ հանգստյան տուն։ Մեր զրուցակիցները նշում են, որ հյուրանոցների գները Հայաստանում բավական թանկ են։ Երկար օրերով հյուրանոց գնալու փոխարեն մարդիկ նախընտրում են արտասահման մեկնել։ Կախված սոցիալական վիճակից՝ ընտրությունը սկսվում է Վրաստանից ու Եգիպտոսից, ապա Կիպրոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան և Եվրոպայի այլ երկրներ։ Սակայն, եթե խոսքը մեկ-երկու գիշերակացով հանգստի մասին է, ապա Հայաստանի հանգստավայրերում գտնվող հյուրանոցները նույնպես հասանելի տարբերակ են։ Համենայն դեպս, շաբաթ-կիրակի օրերին այդ հյուրանոցներում ազատ տեղ գտնելը կարող է խնդրահարույց լինել։ Անհրաժեշտ են նախապես արված ամրագրումներ։

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026