Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Սպանություն Նուբարաշենի խճուղում՝ 12 տարի առաջ. գործն ուղարկվել է դատարան

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։

2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինաբար ձեռք բերած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, Նուբարաշենի խճուղում կրակահերթ են արձակել տաքսի ծառայության՝ «31029» մակնիշի 65 ԼՕ 285 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Սամվելի Գևորգյանը սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Սամվելի Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, բժշկական միջամտության շնորհիվ, հաջողվել է փրկել նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, պատվիրատուն։

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։

Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին: Համաձայնելով իրականացնել Գևորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը և Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիս ամսվա սկզբներից մինչև հունիսի 25-ը բնակվել են հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի» քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաև՝ Արկադի ու Արտյոմ Գևորգյան եղբայրների լուսանկարը:
Քննության տվյալներով՝ հունիսի 25-ին Գևորգյան եղբայրների՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը և մյուս երկու անձինք տեղեկացել են Արթուր Սարգսյանից և զինվելով իրենց տրամադրված, հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74Ու» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ 2003 թվականի հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում։ Այնուհետև նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի, որի մեջ գտնվել են Գեւորգյան եղբայրները, տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին նրանք կրակահերթ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողնելով ինքնաձիգները, հեռադիտակը, ծածկոցները և բջջային հեռախոսը` «Մերսեդես-Բենց-124» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, որը թողել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ և տաքսի ծառայության ավտոմեքենաներով հեռացել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ են կայացվել՝ սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը և կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի և այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Իսկ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը և Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով։

Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, կատարվում են համապատասխան օպերատիվ-որոնողական գործողություններ՝ նրան հայտնաբերելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական Կոմիտե

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education