Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է Բաքուն պատրաստվում պատերազմի, եթե դա Հայաստանի դեմ չէ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

topnews.ru–ն «Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հզորացնում է իր ռազմական ներուժը. ինչո՞ւ է Բաքուն պատրաստվում պատերազմի, եթե դա Հայաստանի դեմ չէ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարել է ազգային զինված ուժերի լայնածավալ արդիականացման մասին։ «Ադրբեջանը հզորացնում է իր ռազմական ներուժը անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա իր ուղերձում։ Միևնույն ժամանակ, Ալիևը ընդգծել է, որ «երկիրը պատերազմ չի ուզում»։ Սակայն նա անմիջապես ավելացրել է շատ ավելի մտահոգիչ արտահայտություն. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի»։

Ըստ Ադրբեջանի ղեկավարի, հանրապետություն արդեն մատակարարվել են նոր անօդաչու թռչող սարքեր, գնվել են ժամանակակից հրետանային համակարգեր, կնքվել են մարտական ինքնաթիռների գնման պայմանագրեր։ Ավելին, առկա ինքնաթիռները ենթարկվել են «լիարժեք արդիականացման»։ «Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե որևէ մեկի հիվանդ գլխում միտք է առաջանում Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, ապա, կարծում եմ, նա կրկին կզղջա դրա համար։ Եվ այսուհետ մենք կապրենք որպես հաղթական ազգ և հաղթական պետություն», - ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հատուկ շեշտադրում է կատարել հատուկ նշանակության ուժերի ձևավորման վրա։ Այսպես, նա հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի թիվը հազարավոր մարտիկներով ավելացել է՝ էապես ստեղծելով նոր դիվերսիոն ուժեր։ Ալիևի խոսքով, «այդ միտումը պետք է շարունակվի»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է EADaily.com-ը, նա ագրեսիվորեն է խոսում Հայաստանի և նրա ժողովրդի մասին, չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր է նախաստորագրվել օգոստոսի 8-ին։ «Ինչպիսի՞ հասարակությունում է ապրում Հայաստանը։ Հասարակության մեջ, որը օկուպացիայի ժամանակ կողոպուտը դարձրել է իր եկամտի հիմնական աղբյուրը։ Սա հիվանդ հասարակություն է, և ես սա բացահայտ եմ ասում։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել։ Ի՞նչ արեցինք մենք նրանց, ի՞նչ վատ բան արեցինք, որ նման բարբարոսության բախվեցինք։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը ավերվեցին, մզկիթները ավերվեցին, պղծվեցին, մարդիկ սպանվեցին, այրվեցին։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո նրանք միջնորդների միջոցով մեզանից ժամանակ խնդրեցին իրենց իրերը հավաքելու համար։ Մենք նույնիսկ ժամանակ տվեցինք նրանց։ Եվ ի՞նչ արեցին նրանք։ Նրանք այրեցին, կտրեցին ծառեր։ Արդյո՞ք մարդը ունակ է նման բանի։ Ի վերջո, դա արեցին ոչ միայն անջատողական առաջնորդները։ Դա արվեց զանգվածաբար։ Այսինքն, մենք պետք է իմանանք, թե ով է մեր առջև, ովքեր են մեր հարևանները», - CBC հեռուստաընկերությունն է մեջբերել Ադրբեջանի առաջնորդի խոսքերը։

Ռազմական ենթակառուցվածքների կառուցման ֆոնին «պատերազմի պատրաստության» մասին հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել: Չնայած Հայաստանին ուղղված ռազմատենչ հայտարարություններին, եթե հավատանք Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը, ապա Երևանի հետ հակամարտությունն արդեն ավարտվել է: Վերջերս Վաշինգտոնում կնքվեց խաղաղություն, և Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի 2026 թվականի բյուջեն չի նախատեսում պաշտպանական ծախսերի ավելացում: Հիմնավորված հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ակտիվորեն զինվում, եթե Երևանի հետ առճակատումը դարձել է անցյալի մաս:

Մասնագետներն այստեղ այլ տրամաբանություն են տեսնում: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի լուծարումից հետո Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, սկսեց ակտիվորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ թուլացնելով նրա ռազմական և դիվանագիտական ազդեցությունը: Այսօրվա վերազինումը, վերլուծաբանների կարծիքով, ամենևին էլ ուղղված չէ Հայաստանի դեմ: Ռազմական թղթակիցներն արդեն զգուշացնում են, որ Բաքուն ի վիճակի է բացել «երկրորդ ճակատ» Կասպից ծովում: Դրա համար նա ունի դաշնակիցներ՝ Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները, գրել է bloknot.ru–ն: Լրագրող Դմիտրի Ստեշինը ուղղակիորեն նշել է, որ Ադրբեջանի ռազմականացման նպատակը Ռուսաստանին դիմակայելն է։ Եվ սա, ըստ փորձագետների, կարող է ռազմական հատուկ գործողության տեսքով դրսևորվել։

Նմանատիպ դիրքորոշում ունի նաև ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը։ «Մենք պետք է ամրապնդենք մեր դիրքերը Կովկասում եւ պատրաստվենք այն փաստին, որ Ադրբեջանը հիմա ճնշում կգործադրի Դաղստանի վրա, և կլինեն այլ տարբեր սադրանքներ», -ընդգծել է նա։

Պատմաբան Մաքսիմ Մեդովարովը նույնպես կարծում է, որ Իլհամ Ալիևը, ըստ էության, կրկնում է Բալթյան երկրների և Ուկրաինայի ռազմավարությունը և պատրաստվում է ռազմական գործողությունների Ռուսաստանի դեմ։ Բաքվի և հակառուսական ճամբարի միջև իրական մերձեցման նշաններ արդեն տեսանելի են։ Օդեսայի մարզում Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը հարվածել են ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության օբյեկտներին։ Ավելին, հիմնական հարվածը հասցվել է «Տրիտոն» նավթամբարին, որտեղ ոչնչացվել են նավթամթերքով բաքեր։ Հարձակումը տեղի է ունեցել Ալիևի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության հրապարակայնորեն հաստատումից կարճ ժամանակ անց։

Այսպիսով, Ալիևի՝ «պատերազմ չցանկանալու» մասին հայտարարությունները ավելի ու ավելի դեկլարատիվ են թվում, վստահ են փորձագետները։ Նրանց կարծիքով, գործնականում Ադրբեջանը արագորեն վերածվում է Կովկասում հակառուսական դաշինքի գլխավոր հարվածային ուժի։ Արագացված վերազինումը, հատուկ նշանակության ուժերի աճը, Անկարայի եւ արևմտամետ դաշնակիցների հետ սերտ կապերը «երկրորդ ճակատի» սցենարը դարձնում են ոչ թե հիպոթետիկ, այլ շատ հավանական։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia