Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ»
CULTURE
«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ պատանիներ Հայաստանում էին՝ ամառը տեխնոլոգիական փորձառությամբ անցկացնելու: Ամփոփվել է «Թումո ճամբար 2025-ը», որի աջակիցների թվում արդեն երկրորդ անգամ Team Telecom Armenia-ն էր:
«Թումո ճամբար 2025»-ը համախմբել էր պատանիների ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ճամբարին մասնակցում էին Արցախից տեղահանված բազմաթիվ պատանիներ ու Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Շուրջ մեկամսյա կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տարաբնույթ գիտելիքներ, հնարավորություն ստացել զարգացնելու իրենց թվային հմտություններն ու ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ է ստեղծել՝ թույլ տալով պատանիներին շփվելու իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։
«Ուրախ ենք, որ Թումոյի հետ մեր ռազմավարական համագործակցությունը շարունակում է նշանակալի արդյունքներ գրանցել, և պարբերաբար նոր համատեղ նախագծեր ենք իրականացնում: Թումոյի հետ գործակցությունը մեզ համար հատկանշական է, որովհետև հնարավորություն ենք ստանում պատանիներին, երիտասարդներին ավելի մոտեցնելու նորագույն տեխնոլոգիաներին ու տելեկոմ ոլորտին: Կարևոր է նաև, որ այս ճամբարը ոչ միայն կրթական, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաների համախմբման հարթակ է դառնում»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Ճամբարականները սովորել են Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։
Ճամբարը հագեցած է եղել ակտիվ մշակութային և ժամանցային ծրագրով՝ պատանիներն այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել տարատեսակ սպորտային խաղերի: Կրթական ծրագրի AI շաբաթվա ընթացքում «Թումո ճամբար 2025»-ի մասնակիցները հյուընկալվել են նաև Team Telecom Armenia-ի Կապի թանգարանում եւ դատակենտրոնում՝ ծանոթանալով տելեկոմ ոլորտի հայաստանյան պատմությանն ու առաջընթացին, ինչպես նաև ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































