Գրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն։
Հայրենի արևմտամետերը մի կողմից խոսում են, թե իբր իրենք կրողն են ժողովրդավարական արժեքների՝ խոսքի ազատության, այլակարծության, և նաև այդ պատճառով են ցանկանում, որ Հայաստանը գնա դեպի Արևմուտք։ Բայց մյուս կողմից, երբ հնչեցնում ես տեսակետ, որը դեմ է իրենց պատկերացումներին, սկսում են քեզ վիրավորել, վարկաբեկել, վատաբանել, հաճախ նաև մինչև վերջին խոսքերով՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրականում իրենք որևէ արժեքի կրող չեն և ընդամենը իրենց քաղաքական հայացքներն ու իրենց գրանտատվողների շահերը սպասարկելու ճանապարհին պատրաստ են ամեն գնով պայքարելու այլակարծության, խոսքի ազատության և ժողովրդավարության դեմ։
Սա, իհարկե, առաջին հայացքից տարօրինակ է թվում, բայց իրականում տարօրինակ բան չկա, որովհետև այսօր Արևմուտքը ինքն էլ այդ արժեքների կողմը չէ, և արևմտյան երկրների այսօրվա էլիտաները իրենց գործունեությամբ ապացուցում են, որ իրենք ո՛չ խոսքի ազատությունն են հարգում, ո՛չ կապ ունեն իրական ժողովրդավարության հետ և իրենց իշխանությունը պահելու ու հակառուսական գործունեությունը առաջ բերելու ճանապարհին կարող են ոտնահարել և՛ խոսքի ազատությունը, և՛ ժողովրդավարությունը, և ցանկացած տիպի ընտրություններ կարող են կեղծել։ Այսինքն, այն, ինչ հայրենի գրանտակերներն ու արևմտամետերը տեսնում են իրենց արևմտյան տերերի մոտ, նույնը կրկնում են Հայաստանում։
Ես չեմ վախենում քննադատությունից մանավանդ, որ կեղծ են և հորինված, չեմ վախենում նույնիսկ, երբ ինձ վիրավորում և վատաբանում են, քանզի նպատակը իմ ժողովրդին ու պետությանը ծառայելն է, և այդ ճանապարհին վախենալ քննադատությունից ու հայհոյանքներից՝ ծիծաղելի է։ Բայց ուզում եմ ընդգծել, որ մեր արևմտամետերը իրենց գործունեությամբ ուղղակի պատռում են իրենց դիմակը, և մեր ժողովուրդը պետք է տեսնի և հասկանա, որ հայրենի արևմտամետերը իրականում որևէ արժեքի կրող չեն, և նրանք չեն ցանկանում Հայաստանը տանել Արևմուտք, որպեսզի Հայաստանում լինի ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, խոսքի ազատություն։
Սա է ողջ իրականությունը, և սա պետք է հստակ հասկանալ…
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



