Արտաշատում 600-ից ավելի տների բնակիչներ կցոնված էլեկտրալարերի պատճառով միլիոնավոր դրամների վնաս են կրում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․
«Սովետական տարիներից անցկացված էլեկտրական լարերը արդեն կարելի է ասել մեռյալ լարեր են դարձել։ Մեծ մասը կցոնումներով է միացված։ Մի թեթև քամի է լինում, համ հոսանքներն են անջատվում ժամերով, համ էլ տների էլեկտրական սարքավորումներն են վառվում։ Տուն կա, որ և՛ համակարգիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հեռուստացույց, և՛ տեսաձայնագրման սարքեր՝ լրիվ փչացել է։ Թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին պատճառված միլինավոր դրամների վնասը, մնացել է օդից կախված։ Էլ չենք ասում, որ փողոցում գործում են նաև սննդի ու ավտովերանորոգման կետեր, բենզալցակայաններ և իրենք էլ են տուժում նաև հոսանքների այդ տատանումներից և հարցը օր առաջ պետք է լուծվի ի շահ բնակչի, ով նաև սպառող է և որպես սպառող պարտաճանաչ կատարում է ծախսված էլետրաէներգիայի դիմաց վճարումները»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































