Yerevan, 24.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Սյունիքի մարզում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները․ հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդակցությունից առաջ կազմակերպվել է «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները: 

ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած սյունեցի մանկավարժներին։ 

Ամոփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Սյունիքի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 751 շրջանավարտ, քննություններին ներկայացել է 730-ը, նրանցից 550-ն ընդունվել է բուհ, որոնցից 102-ը՝ անվճար։ 

Խորհդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված ու գալիք ուստարում պլանավորված աշխատանքներին՝ ընդգծելով, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն ընդլայնվելու է։ Նոր ուսատարում չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իրավական կարգավորումները՝ պարզաբանելով ֆինանսական և ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում նա կարևորել է կթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջական և ճշգրիտ լրացումը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հանդիսանալու հաստատությունների ֆինանսավորման համար։

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ 2025-2026 ուստարին հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են նախատեսվում։ 

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, որ անցած ուսումնական տարին Սյունիքի հանրակրթական հաստատություններն ավարտել են հաջողություններով ու նոր ձեռքբերումներով։ Նա հույս է հայտնել, որ աշխատաքները հաջողությամբ կկատարվեն նաև նոր ուսումնական տարում։ Ներկաները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global