Վիճաբանություն, ծեծկռտnւք՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որ Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները կճշտեին դեպքի վայրը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին և հայտնում են, որ «Աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ քաղաքացիների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 10 րոպե անց «Ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերք, հետույքի ձախ կեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ դարձյալ քաղաքացիների ուղեկցությամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։
Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։
Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































