Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


ՀԲ նոր վարկային ծրագրով իրականացվելու է արյունաբանական ոլորտի արդիականացման ծրագիր

SOCIETY

Հայաստանում ընթացիկ տարում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության 2016 թ. գերակա ծրագրերի թվում:

Մասնավորապես, ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության մակարդակի նվազեցման նպատակով  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել արյունաբանական ոլորտի արդիականացման ծրագիր: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ արյունաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը անկասկած կարող է նպաստել արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ ս արքավորումներով հագեցած համապատասխան կենտրոնի առկայությունը:

Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիներին արյունաբանական հիվանդություններով հիվանդացության տարածվածության և մահացության ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև վերոնշյալ բնագավառներում մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է բարելավել արյունաբանական բնագավառում մատուցվող ծառայությունների որակը` արյունաբանական կենտրոնի արդիականացման և կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման միջոցով: ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում, նաÖ ‡ ոսկրածուծի փոխպատվաստման ստեղծվող բաժանմունքում աշխատող բժիշկների համար կկազմակերպվեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ:

Գերատեսչության հիմնավորման համաձայն, ներկայում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները հնամաշ են և կարիք ունեն արդիականացման: Հայաստանում արյունաբանական ոլորտում առայժմ ներդրված չեն բուժման միօրինականացված պրոտոկոլներ և ստանդարտներ: Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն աճել է: 2014 թ. 2005-ի համեմատ արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության շուրջ 31% աճ (198.8 -ից մինչև 277.6-ը` 100.000 բնակչի հաշվով): Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով հիվանդացությունը ևս զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3, 2009 թ.` 15.5, 2010 թ.` 16.4 հիվանդ, իսկ 2013 թ.` 16.2:

Զգալի վատթարացում է նկատվում նաև այլ վիճակագրական տվյալների առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է՝ 2004 թ. 0.83%-ից  հասնելով 1.28%-ի 2014 թ., իսկ մահացությունը  4.497 դեպքից  (139.9՝ 100.000 բնակչի հաշվով)  2004 թ. աճել է մինչև 5.685 դեպքի (188.63՝ 100.000 բնակչի հաշվով)` 2014 թ. մահացության պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը սիրտ-անոթային հիվանդություններից հետո: Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության կառուցվածում: 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia