Yerevan, 28.October.2025,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսպիսի էյֆորիկ վիճակ ստեղծած Նիկոլն ընդամենը պիտի պատմություն իմանար։ Այնպես չէ, որ չգիտի, նա ընդամենը հիմարի տեղ է դրել ժողովրդին։ Շատ լավ գիտի, որ մեր տարածաշրջանում խաղաղության մասին հայտարարությունները կամ միայն խաղաղությամբ առաջնորդվելը կործանարար է։ Հարավային Կովկասի կամ մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում մեր ուզածով չէ, որ շարժվում ենք։ Մեզ կարող են պարտադրել պատերազմ։ Եվրոպայի կենտրոնում չենք ապրում, Հայաստանն Ավստրիան չէ, ոչ էլ շրջապատված է Գերմանիայով, Հունգարիայով, Շվեյցարիայով։ Կապիտուլ յանտ Նիկոլը և իր թայֆան փորձում են ժողովրդին ցույց տալ, թե՝ վերջ, ամեն ինչ շատ լավ է, և միևնույն ժամանակ նաև բոլորիս հասկացնում են, որ այս տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը եղել ենք մենք։ Մենք ենք պատերազմի հրաձիգը եղել, հիմա գնում ենք խաղաղության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արձագանքներին և մտահոգություններին։

Հավելում է՝ ըստ Փաշինյանի, պարզվում է, որ մինչև հիմա չենք ցանկացել խաղաղություն։ «Եվ միայն խայտառակ պարտվելով՝ վերջապես հասանք խաղաղության։ Այսինքն, երբ հաղթանակած երկիր էինք, երբ ոչ թե բանակցությունների սեղանի վրա էինք, այլ բանակցությունների սեղանի շուրջ, երբ կարող էինք աշխարհի գերտերություններին նաև որոշ հարցերում ասել «ոչ», երբ հայ ժողովուրդը հարգված էր, երբ Հայաստանի ղեկավարներին չէին ծաղրում, երբ չունեինք 5000 զոհ, երբ չունեինք տասը հազարից ավելի վիրավոր, երբ չունեինք նյութական, հոգևոր կառույցների կորուստներ, երբ Արցախը մերն էր, այդ ժամանակ եղել ենք «ստից» պետություն։ Բայց հենց պարտվեցինք, պարզվեց, որ աշխարհում մեզ բոլորը հարգում են։ Խնդիրը մեր հասարակության ինչ-որ մի մասի անադեկվատությունն է այս հարցի վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունները շատ նման են մարդկային հարաբերություններին։ Կենցաղային օրինակ բերեմ։ Երկու տղա իրար ծեծում են, ո՞ւմ են ավելի շատ հարգում՝ ծեծվողի՞ն, թե՞ ծեծողին։ Ծեծողին։ Նույնը միջազգային հարաբերություններում է։ Դեռ մի բան էլ ավելի վատ՝ ծեծվողից փորձում են մաքսիմալը ստանալ նաև այդ ծեծի ակնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը ինչո՞վ է հիմա հարգված։ Կապիտուլացված պետություն է, նսեմացած ժողովուրդ, ստորացված ղեկավար»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը՝ շեշտում է, որ այն ԱՄՆ-ի և հատկապես դրա գործարար նախագահի կողմից ծառայությունների մատուցում էր և թանկ գնով դրա վաճառք։ «Կարծում եք՝ Դոնալդ Թրամփը բան ու գործ չուներ, պետք է Ալիևին ու Նիկոլին նստեցներ իր շուրջը և հենց այնպես ինչ-որ փաստաթղթեր ստորագրե՞ր։ Դոնալդ Թրամփը բիզնեսմեն է և մտածում է գործարարին բնորոշ մտածելակերպով նաև, բացի նրանից, որ քաղաքական գործիչ է։ ԱՄՆ-ն հենց այնպես Սպիտակ տանը ոչ մեկին չի ընդունում, ամեն ինչ իր գինն ունի։ Իսկ գինը վճարում ենք միայն մենք։ Կապիտուլ յանտ Նիկոլն ասում էր, որ մեր և Ադրբեջանի միջև բանակցություններում երրորդ կողմ պետք չէ, առանց միջնորդների մեր ուզածին կհասնենք։ Փաստորեն, երրորդ կողմը շատ էլ լավ պետք էր։ Թուրք-ադրբեջանական տանդեմը թքած ունի Նիկոլի էլ, Նիկոլի վարած արտաքին քաղաքականության վրա էլ։ Պարզվեց՝ 3-րդ կողմը պետք էր, և այն Միացյալ Նահանգներն էր։ Սա Նիկոլի ստեղծած ևս մեկ փուչիկն էր, որը պայթեց։ Ադրբեջանը ագրեսիվ է, և ինքնուրույն չենք կարող մեզ պաշտպանել, մեզ պետք էր 3-րդ երկիր, որի ղեկավարի ստորագրությունը կսթափեցնի Ալիևին, որպեսզի նա չդիմի ագրեսիայի։ Բայց սա էլ մեզ չի ապահովագրում։ Հիշեցնեմ՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հովանավորությամբ Պաղեստինի և Իսրայելի միջև համաձայնագրեր ստորագրվեցին։ Հիմա հարց՝ որտե՞ղ է Պաղեստինը, և որտե՞ղ է Իսրայելը։ Պաղեստինը չկա, իսկ Իսրայելը պատրաստում է Գազայի բնակչությանն արտաքսել այդ տարածքներից։ Նույնը կարող է մեզ հետ լինել։ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը տանելով պարտության, մեր երկիրը դարձրել է առք ու վաճառքի առարկա։ Վաղը-մյուս օրը ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է մի կլորիկ գին առաջարկել ԱՄՆ ներկայիս կամ հաջորդ նախագահին, որպեսզի վերջինս աչքերը փակի այդ տանդեմի ագրեսիայի վրա։ Այստեղից հետևություն՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի համար միակ վճարողը Հայաստանն է»,-ընդգծում է քաղաքագետը։

Համբարյանի խոսքով, ստորագրված երեք փաստաթղթից միայն մեկը՝ խաղաղության նախաստորագրված պայմանագիրն է ներկայացվել հանրությանը։ «Նախաստորագրված կետերը ոչ մեկի համար նորություն չէին։ Ադրբեջանցիները շատ վաղուց դրանք հրապարակում էին և պարզ նշում, որ պայմանագրի կետերի մեծ մասը Բաքվից պարտադրված է Հայաստանին։

Բացարձակ չեն բացահայտվում «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ մանրամասները, օրինակ՝ ինչպե՞ս է այդ ճանապարհը գործելու, 99 տարով ո՞ւմ են տալիս և այլն։ Կեղծիք է այն, որ ճանապարհը լինելու է Հայաստանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական կողմը նշում է, որ Ադրբեջանի տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է վերահսկվի ադրբեջանցի սահմանապահի կողմից։ Հայաստանի տարածքով անցնող բեռները ո՞վ պետք է վերահսկի. եթե հայ սահմանապահն է վերահսկելու, շատ լավ, բայց եթե հանկարծ հայ սահմանապահի անվան տակ պետք է բեռներին մոտենան ամերիկացիները, այսպես կոչված՝ հայ-ամերիկյան համատեղ կազմակերպության անդամները, դա նշանակում է, որ միջանցք ենք տվել, դա ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարությունն այդտեղ ևս կորչում է։ Նիկոլը հայտարարում է, որ այդ կազմակերպությունը և մնացյալը պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենքների ներքո, գործելու են միջազգային օրենքները և այլն։ Ամբողջ աշխարհում ով հասցնում, խախտում է բոլոր միջազգային օրենքներն ու պայմանագրերը, իսկ Հայաստանի Հանրապետությունը միջազգային օրենքներն ու կանոնակարգերն է առաջ բերում։ Մտածող մարդը հասկանում է՝ եթե ստորագրված պայմանագիրը հայամետ է, ինչո՞ւ են երկու շաբաթից ավելի այն գաղտնի պահում։ Երկրորդ տարօրինակ պահը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ փաստաթղթում ինչո՞ւ է Ալիևն իր ստորագրությունը դնում։ Երրորդը՝ ըստ լրատվամիջոցներում եղած տեղեկությունների, Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի գործունեությունից օգուտ է ստանալու նաև Ադրբեջանը, ասում են՝ 30 տոկոս։ Տեսեք, թե ինչպես ԱՄՆ-ն վաճառեց իր ծառայությունները Հայաստանին։ Առաջինը՝ Թրամփի անունը մտավ պատմության մեջ, 99 տարով ճանապարհը կոչվեց նրա անունով։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգները համատեղ ձեռնարկության անվան տակ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ շատ մեծ հնարավորություններ ունենալով Հայաստանի իշխանական մարմիններին վտարել այն տարածքից, որն անցնում է հայ-ամերիկյան համատեղ կազմակերպության վերահսկողության տակ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, այդտեղ ամենը ղեկավարելու են Ամերիկայում ապրող հրեաները։ Երրորդը՝ ԱՄՆ-ն, ըստ ԶԼՄ-ների, ստանալու է այդ ճանապարհով անցնող բեռնափոխադրման արդյունքում ստացած օգուտի 40 տոկոսը։ Չէի՞նք կարող այդ ճանապարհն ինքներս կառուցել, և ամբողջ օգուտը մտներ Հայաստանի պետական բյուջե։ Այնպես որ, ԱՄՆ-ն իր ծառայությունները թանկ գնով վաճառեց Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանն այս պարագայում ոչինչ չի կորցրել և ոչինչ չի տվել։ Ավելին, ադրբեջանական իշխանություններն, իրենց ստորագրությունը դնելով այս փաստաթղթի տակ, նաև ցույց տվեցին, որ արհամարհած ունեն Հայաստանի Հանրապետությանը և ապագայում կանեն այն, ինչ իրենց պետք է»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ բոլոր այն թեզերը, այդ թվում՝ Փաշինյանի կողմից կրկնվող, որ այդ ճանապարհը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ, կեղծիք են։ «Նախիջևանը երբեք բլոկադայի մեջ չի եղել։ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում տրանսպորտային՝ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային կապ է ունեցել Նախիջևանի հետ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքներով։ Սա Էրդողանի կողմից ներդրված նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագիր է, որով Թուրքիան Ադրբեջանի և Կասպից ծովի վրայով փորձում է իր ազդեցությունը տարածել միջինասիական մահմեդական թրքալեզու ժողովուրդների և պետությունների նկատմամբ։ Այդ ծրագիրն ամբողջությամբ համընկնում է հավաքական Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերի հետ, որոնք փորձում են այդ ծրագիրն օգտագործել, ինչպես նշում էին ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Օ'Բրայենը և նրա մամլո խոսնակ Մեթյու Միլլերը, միջինասիական վառելիքաէներգետիկ պաշարներով հարուստ հանրապետությունները Ռուսաստանի և Չինաստանի լոգիստիկ հանգույցներից կտրելու համար։ Արևմուտքը և ԱՄՆ-ն շահագրգռված են նաև Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ Ադրբեջանում և Միջին Ասիայում՝ փորձելով հատկապես Ադրբեջանն օգտագործել որպես պլացդարմ Ռուսաստանին և Իրանին հարված հասցնելու համար։ Ի տարբերություն մերձպուտինյան որոշ ռուս պաշտոնյաների, որոնք բացահայտ հովանավորվում են Ադրբեջանի կողմից, Իրանում շատ լավ հասկանում են «Թրամփի ճանապարհի» վտանգները, որովհետև այն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ։ Արևմուտքում շատ լավ գիտեն այն ասացվածքը, որ Ռուսաստանի ամենաթույլ տեղը նրա «հարավային փորոտիքն» է՝ Հյուսիսային Կովկասը։ Եթե պայթեցնեն իրավիճակը Հյուսիսային Կովկասում և Իրանի հյուսիս-արևմուտքում, որը կոմպակտ բնակեցված է էթնիկ թուրքերով կամ ադրբեջանցիներով, մեծ խնդիրներ կլինեն և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի համար։ Ադրբեջանն էլ այդ ամենի մեջ ներքաշվում է՝ մեծ ախորժակ ունենալով, նա իր տարածքը տրամադրելու է Արևմուտքին՝ հակառուսական և հակաիրանական գործողությունների համար, բայց ենթադրում եմ, որ դրա դիմաց Ալիևին խոստացել են տարածքային մեծ ձեռքբերումներ։ Նիկոլն էլ այս խաղում բացահայտ խաղում է թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին, թքած ունի Հայաստանի Հանրապետության շահերի վրա։ Էրդողանի վերակենդանացրած նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագրի մեջ պարզ նշվում է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի որպես միավոր, պետք է վերանա որպես երկիր։ Կապիտուլ յանտ Նիկոլը Ստամբուլում ասում է՝ մեզ ի՞նչ, թե Թուրքիան ինչի համար է այդ ճանապարհն օգտագործում, կարևորն օգուտ ունենանք։ Այդ օգուտը հազարապատիկ մեծ վնաս է լինելու հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։ Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին Հայաստանի բազմաթիվ իշխանավորներ կտրականապես դեմ են եղել Զանգեզուրով կամ Մեղրիով ճանապարհի տրամադրմանը»,-ասում է նա։

Նկատում է՝ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ոչ մի բան տեղի չի ունենում։ «Շատ նորմալ խաղաղություն է, որովհետև Ադրբեջանն իր ուզածին հասել է։ Հիմա Նիկոլը կրկին օգտագործում է իր ամենանողկալի ձևաչափը՝ ժողովրդին պարտադրելու, որ նա ընդունի իր հակահայկական քայլերը։ Կրկին շանտաժում է պատերազմով, կա՛մ կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը» և ամեն ինչ կանենք Բաքվի ուզելով, կա՛մ պատերազմ կլինի։ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության պայմանագիրը» մեծ պատերազմի, Հայաստանի կործանման պատճառ է դառնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEX