Մբապեն գերազանցել է Ռոնալդուի խաղադաշտից դուրս գրանցած ռեկորդը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդներից մեկը, որը «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Այս մասին հայտնում է Onefootball-ը։
Euromericas Sport Marketing-ի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ ֆրանսիացու անունով և համարով (10) «Ռեալի» մարզաշապիկը վաճառքի ռեկորդներ է սահմանել։ Վաճառքի մեկնարկից ընդամենը 48 ժամ անց վաճառվել է 345 հազար մարզաշապիկ։ Մբապեն գերազանցել է ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուի, այլև իր սեփական (9 համարով) ռեկորդը։
«Արքայական» ակումբում անցկացրած ժամանակահատվածում 26-ամյա խաղացողը մասնակցել է 60 խաղի, խփել է 45 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։ Նա միացել է թիմին 2024 թվականին՝ ՊՍԺ-ից հեռանալով որպես ազատ գործակալ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































