Հրանտ Մելքումյանն ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում
SPORTՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը փետրվարի 6-ին եւ 7-ին ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ նա գլխավորում է «Բեռլին» ակումբը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ: Հաջորդ տուրում նա հաղթել է գրոսմայստեր Մայքլ Բեզոլդին:
Այս երկու հաղթանակների շնորհիվ Մելքումյանը 4 կետով բարձրացրել է իր վարկանիշը և ընթացիկ` 2652.9 վարկանիշով, տեղ է զբաղեցնում աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



