Լարված իրավիճակ՝ Երևանի Էրեբունու Ջրաշեն բնակավայրում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի:
Ֆոտոլրագրրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ բնակիչներն ասում էին.
«Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել:
Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս:
Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա:
Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել:
Հետաքրքիր է, որ այդ հարցով դիմոմ ենք պատկան մարմիններին, ամեն մեկն անհասկանալի պատասխան է տալիս:
Ով է տեսել՝ 21-րդ դարում վճարումը կատարես, բայց որակյալ սպասարկում չունենաս, որակյալը որն ա՝ 0 սպասարկում:
Երևանի քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի դրական պատասխան, «Վեոլիա ջուր» ենք դիմել, անհեթեթ պատասխան, ջրօգտագործման ընկերություն ենք դիմել, դրանց ղեկավարն էլ դասարանի ծույլիկ աշակերտի պատասխան է տալիս:
Մի պաշտոնյայի էլ դիմեցինք, ասում է՝ ինչ անեմ, հո չե՞մ գալու ձեր ծառերի վրա լացեմ: Լրիվ պաշտոնյանյին ոչ վայել պատասխան:
Հեսա առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզ խնդրելու, որ ձեզ ձայն տանք, պատկերացնո՞ւմ եք մեր պատասխանը ձեզ:
Հիմա եթե մեզ արհարարհում եք, մենք էլ ձեզ կարհամարհենք:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































