Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան
VIDEO
Հայաստանի համար, այնուամենայնիվ, դրական ելքով փաստաթուղթ չէր սա: Փաստաթուղթն ունի հիմնական երեք շահառու՝ ԱՄՆ, Ադրբեջան և Հայաստան: Յուրաքանչյուրը փորձում է իրենը ստանալ, բայց փաստաթղթով ավելի շատ անորոշություններ են առաջանում, քան որոշակիություններ: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«ԱՄՆ-ն ֆիքսեց փաստաթղթով, որ ինքը տարածաշրջանային որոշումների կայացման մեջ դերակատար է: Դոնալդ Թրամփը երկու կարևորագույն նպատակ էր դրել՝ հանուն ԱՄՆ-ի որոշակի աշխատանքների իրականցում և հանուն անձնական շահի, օրինակ՝ Նոբելյան մրցանակի ստացում: Նախընտրական ժամանակահատվածում խոստումներ էր տալիս՝ ամբողջ աշխարհում պատերազմները կդադարեցնեն, կոնֆլիկտները կհարթեն և այլն, և այլն, և նաև ականատես եղանք Ալիևի և Փաշինյանի համատեղ կոչին Թրամփին, որ դիմենք՝ ստանաք Նոբելյան մրցանակ», - նշել է Նաիրի Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.




















































