ՌԴ-ն ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 54 անօդաչու թռչող սարք, որոնք փորձում էին հարձակվել Ռուսաստանում գտնվող թիրախների վրա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են երկրի տարբեր շրջաններում. Բրյանսկի մարզում 19, Վոլգոգրադի մարզում՝ 11, Ռոստովի մարզում՝ 8 և Վորոնեժի մարզում՝ յոթ: Բացի այդ, Բելգորոդի և Օրյոլի մարզերում ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք, Կուրսկի մարզում՝ երկու և Ղրիմի մարզում՝ մեկը։
Այսօր երեկոյան Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը մարզի տարածքում։
SHOT Telegram ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, նաև հայտնել է, որ Վոլգոգրադում լսվել է մոտ 10 պայթյուն. նախնական տվյալներով՝ ՀՕՊ ուժերը քաղաքի հարավում խոցում են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Ականատեսները հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով ժամը 00:50-ից քաղաքի վրա լսել են 7-10 պայթյուն, ինչպես նաև շարժիչի ձայն, և տեսել են պայծառ փայլատակումներ Վոլգայի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































