«Ամեն մեկս խաղում ենք մեր նմանակին». Իվետա և Աշոտ Էդիգարյանները, Արթուր Հակոբյանը և այլ հայտնիներ՝ «Նմանակները» հեռուստասերիալում
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուտով ARTN հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողի դատին կհանձնվի նոր հեռուստասերիալ՝ «Նմանակները»:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհի Իվետա Մուկուչյանը ԱՄՆ-ից որոշ մանրամասներ է պատմել նոր նախագծի մասին: Դերասանուհին մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին:
«Նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են: Հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Աշոտ Եդիգարյանը, Աշոտ Ղազարյանը, Հայկ Սարատիկյանը, Արթուր Հակոբյանը, Լեյլա Թադևոսյանը:
Ֆիլմը կատակերգություն է, ամեն եթերաշրջանը բաղկացած է լինելու 16 մասից: Նկարահանումները կշարունակվեն մոտ 1 ամիս»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Իվետա Էդիգարյանը:
«Նմանակները» հոկտեմբեր ամսին կցուցադրվի ARTN հեռուստաընկերությամբ, այն հասանելի կլինի նաև Armflix հարթակում:
«Չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց ասեմ, որ մենք՝ ամեն մեկս խաղում ենք մեր նմանակներին»,- ամփոփեց դերասանուհին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































