Խոշոր հրդեհ է բռնկվել Էրեբունիում․ 3 բնակարան է այրվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են շենքի գազամատակարարումը, սակայն պարզվել է, որ Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեի բազմաբնակարանային շենքի 4-րդ, 16-րդ և 32-րդ բնակարաններում հրդեհ է բռնկվել, և նշված բնակարաններում գազ չի օգտագործվել։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանություն գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































