Միացյալ Նահանգներում վայրէջքից առաջ ինքնաթիռի թևի մի մասը պոկվել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռի թևի մի մասը երեքշաբթի մասամբ պոկվել է ԱՄՆ Թեքսաս նահանգում վայրէջք կատարելուց առաջ, հաղորդում է Newsweek-ը։
1893 չվերթի Boeing 737 ինքնաթիռը Ֆլորիդայի Օռլանդո միջազգային օդանավակայանից դեպի Թեքսասի Օսթին-Բերգսթրոմ միջազգային օդանավակայան էր թռչում, երբ ուղևորները նկատեցին, որ թևի մի մասը կոտրվել է։
«DL 1893 ինքնաթիռը Օսթինում բարեհաջող և առանց միջադեպերի վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ ձախ թևի մի մասը բացակայում է։ Ինքնաթիռը դուրս է բերվել շահագործումից՝ տեխնիկական սպասարկման համար։ Մենք ներողություն ենք խնդրում մեր ուղևորներից պատճառած անհարմարության համար, քանի որ մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունը չափազանց կարևոր է»,- ասված է ավիաընկերության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































