Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի
ECONOMICS
Tesla-ն Մեծ Բրիտանիայում գործարկել է իր առաջին վիրտուալ էլեկտրակայանը՝ Virtual Power Plant (VPP): Ծրագրի շրջանակներում արևային վահանակների և Powerwall էներգակուտակման համակարգերի սեփականատերերը կարող են վաճառել ավելցուկային էլեկտրաէներգիան ցանցին և դրա համար ամսական ստանալ մինչև 300 ֆունտ ստեռլինգ (31 հազար ռուբլի՝ ըստ ներկայիս փոխարժեքի), գրում է 32cars.ru-ն:
Նախագծի գործընկերը բրիտանական Octopus Energy ընկերությունն է, որը գործում է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ասիայի շուկաներում: Tesla-ն նախկինում VPP–ներ էր ներդրել Կալիֆոռնիայում, Տեխասում, Կոնեկտիկուտում, Պուերտո Ռիկոյում, Ավստրալիայում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում, բայց սա առաջին նմանատիպ նախագիծն է Մեծ Բրիտանիայի համար:
Նախաձեռնության էությունն այն է, որ տնային էներգետիկ համակարգերը միավորվեն մեկ ցանցի մեջ, որը կարող է կայունացնել էներգետիկ համակարգի բեռնվածությունը և միևնույն ժամանակ եկամուտ ստեղծել իր մասնակիցների համար:
Tesla-ն նշում է, որ VPP-ն փոխշահավետ է․ օգտատերերը գումար են վաստակում, իսկ շրջակա միջավայրը՝ մաքուր էներգիա: Նման տեխնոլոգիական նախաձեռնություններն արդեն դառնում են ապագայի ենթակառուցվածքների մաս և մեծացնում են նոր մեքենաների, մասնավորապես էլեկտրական մեքենաների, նկատմամբ հետաքրքրությունը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































