Թորոսյանին նախարար կնշանակեն, բայց՝ պայմանով
ANALYSIS
Երեկ հաղորդվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատից հրաժարվելու գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Թորոսյանը, ով Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահն է, կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նույն պահին գործող նախարար Նարեկ Մկրտչյանը կգործուղվի ԱՄՆ որպես դեսպան։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Թորոսյանին համոզելը Փաշինյանի մոտ բարդ է եղել. նա պահանջել է, որ իր նշանակման համար առնվազն մեկ նախարար պաշտոնանկ անվի։ Բանն այն է, որ Թորոսյանն ու առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը գրեթե թշնամական հարաբերություններ ունեն, և Թորոսյանը կարծում է, որ իր նախարարությունը չի կարող արդյունավետ աշխատել, եթե Անահիտ Ավանեսյանը շարունակի պաշտոնավարել։
Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, պատրաստ է աջակցել Անահիտ Ավանեսյանի հեռացմանը, հատկապես որ վերջինս մի քանի սկանդալային պատմություններում է ներգրավված եղել։ Հաջորդ շաբաթ հնարավոր է հնչի նրա վերջին զանգը։
Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Թորոսյանին ԱԺ-ում, սակայն Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակվի, քանի որ այն մի շարք արտոնություններ է տալիս՝ այդ թվում ծառայողական մեքենա և վարորդ։
Մանե Շահնազարյան




















































