Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանն ընտրում է իր սեփական, այլ ոչ թե հայ ժողովրդի շահերը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Փաշինյանը կրկին երես է թեքել ԵԱՏՄ-ից. նրա սխալը թանկ կարժենա Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին: Դրա պաշտոնական պատճառը քաղաքական գործչի կարճատև արձակուրդն էր: Հայաստանում կառավարության ղեկավարի այդ որոշումից զարմացած չեն, սա առաջին դեպքը չէ, սակայն նրա դեմարշները կարող են շատ թանկ նստել հանրապետության վրա:

Փաշինյանը չէր մասնակցել ԵԱՏՄ խորհրդի նիստին, քանի որ օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ արձակուրդում է: Սա Փաշինյանի արդեն երրորդ արձակուրդն է այս ամառ: Առաջինը հուլիսի 18-ից 23-ին էր, որից հետո նա որոշեց արձակուրդ գնալ հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետը ընդհատել է իր արձակուրդը և մեկնել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ համատեղ հռչակագիր։

ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը news.ruին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն չի զարմացրել Փաշինյանի՝ Ղրղզստան մեկնելուց հրաժարվելը։ «Նա այժմ բացարձակ անտարբերություն է ցուցաբերում Ռուսաստանի հետ համագործակցության ուղղության նկատմամբ։ Սա առաջին դեպքը չէ, որ նա չի մասնակցում Մոսկվայի հետ կապված որևէ գագաթաժողովի կամ հանդիպման։ Ավելին, վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունները շատ բան են ասում», - նշել է քաղաքական գործիչը։

Իրոք, սա Փաշինյանի առաջին դեմարշը չէ ԵԱՏՄ-ի դեմ։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետը բացահայտ քննադատեց միությունը՝ ասելով, որ դրա գործունեությունը պետք է լինի բացառապես տնտեսական բնույթի՝ առանց որևէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգի։ 2024 թվականի դեկտեմբերին էլ Փաշինյանը չմասնակցեց Լենինգրադի մարզում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ կորոնավիրուսի դրական թեստի արդյունքի պատճառով։ Սկզբում միջոցառումը նախատեսված էր անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում, սակայն Փաշինյանն այդ գաղափարը անվանել էր անիրագործելի։ «ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - ասել էր նա։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ առաջ էլ նա Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել էր ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ և խոստացել, որ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնի Մինսկ։ Արդյունքում, երբ Բելառուսում 2025 թվականի հունիսին տեղի ունեցավ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը, Փաշինյանը մասնակցեց դրան տեսակապի միջոցով։

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին news.ru-ի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը պարբերաբար մեկ բան ասում է, մեկ այլ բան անում։ Միևնույն ժամանակ, նա վաղուց է հետևում արևմտամետ կուրսին, չնայած դա կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։ «Եթե նայեք 2020-2023 թվականների տվյալներին, կարող եք տեսնել, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն ավելի շատ է աճել, քան մյուս մասնակից երկրներինը։ Բայց Փաշինյանն արդեն ընտրել է իր համար զարգացման արևմտյան վեկտոր։ Նա չի հարցրել իր քաղաքացիներին, թե արդյո՞ք նրանք դա ցանկանում են։ Նա պաշտպանում է իր շահերը, նույնիսկ եթե դրանք հակասում են Հայաստանի շահերին։ Ահա թե ինչու նա թողեց ամեն ինչ և գնաց Միացյալ Նահանգներ, երբ Թրամփը զանգահարեց նրան։ Եվ երբ նա պետք է գնար Ֆրանսիա՝ Մակրոնի մոտ, նա նույնպես անմիջապես գնաց», - նշել է պատգամավորը։

Նմանատիպ կարծիք ունի նաև «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ «Նույնիսկ մարտավարական տեսանկյունից սա սխալ է, քանի որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում կազմում է տարեկան 13 միլիարդ դոլար։ Իսկ հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքը վաճառվում է ԵԱՏՄ-ում և, մասնավորապես, Ռուսաստանում։ Եթե Փաշինյանը հրաժարվի հանդիպել ԵԱՏՄ-ի շրջանակներում, ապա դա սխալ է տնտեսական տեսանկյունից», - ասել է նա news.ru–ին։

Երևանը բազմիցս է հակասական հայտարարություններ արել ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, հանրապետությունը չի պլանավորում դուրս գալ այդ միությունից։ Սակայն անցյալ գարնանը խորհրդարանն օրենք ընդունեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Փաշինյանը հետագայում հաստատեց, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել երկու միության անդամ։ Նրա հաշվարկներով, Բրյուսելը մոտ 20 տարի հետո կընդունի հանրապետությունը։ Փաշինյանի խոսքով, վերջին հաշվով, Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն, թե որ ուղղությամբ է երկիրը գնալու։ «Մյուս կողմից՝ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մենք վարում ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է», - հավելել էր նա։

Ըստ Թևանյանի, Փաշինյանը բացահայտորեն ստում է հայ հասարակությանը։ «Նրա համար ամենակարևորը իշխանությունը պահելն է։ Նա խաբում է հայ հանրությանը՝ ասելով, որ իբր խաղաղություն է բերում։ Բայց իրականում Փաշինյանը պաշտպանում է միայն իր աթոռը, և դրա գինը Հայաստանն է, նրա շահերը և երկրի անվտանգությունը», - ընդգծել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդը։

Վոդոլացկին ևս կարծում է, որ Փաշինյանն ընտրում է իր սեփական, այլ ոչ թե հայ ժողովրդի շահերը։ Բիշքեկ այցելելուց հրաժարվելը նպատակ ունի ցույց տալ իր օտարերկրյա կուրատորներին, որ նա շարունակելու է օգտագործել ԵԱՏՄ-ն իր սեփական օգտի համար, բայց ինքը վաղուց է անցել Արևմուտքի կողմը, վստահ է պատգամավորը։ «Մենք չենք կարող անտեսել դա, չնայած Ռուսաստանի համար լավ է, որ Անդրկովկասում խաղաղություն է հաստատվել։ Բայց հենց Ռուսաստանն է կարևոր դեր խաղացել այդ հարցում։ Մեր քաղաքականության շնորհիվ մեր երկրում արգելված ապրանքները կարող են ներմուծվել Հայաստանի միջոցով, որոնք նա ներկայացնում է որպես իր սեփականը։ Դեռևս լուրջ հետևանքներ չկան, բայց եթե ԵԱՏՄ հանձնաժողովը քննարկի այդ հարցը, ապա դա կարող է ձախողում լինել Երևանի համար», - ամփոփել է Վոդոլացկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia