Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտքոմեքենան կարելի է ասել ամբողջությամբ ներսի հատվածը վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է հիվանդանոց տեղափոխված քաղաքացու, ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները նշում էին․«Ծուխ նկատեցին ու տարօրինակ հոտ զգացինք, հետո ավտոտնակի դապրպասների արանքից կրակ տեսանք։ Միանգամից զանգել ենք 9-11։ Հալալ ա տղերիքն, շատ արագ հասան հրշեջները կոտրեցին դարպասի զամոկը ու մտան ներս։
Վարկյաններ անց հարևանին հանեցին՝ լրին անգիտակից էր։ Եթե փրկարարները մի փոքք հապաղեին, հաստատ դեպքը ողբերգական ավարտ էր ունենալու։ Հալալ էր նաև շտապօգնության բժիշկներին։ Բոլոր օպերատիվ ծառայություններն էլ շատ լավ ճիշտ ու գրագետ աշխատաեցին, ինչի արդյունքում էլ առաջին հերթին շնորհիվ հշրեջ փրկարարների, հետո շտապօգնության բժիշկների մեր հարևանի կյանքը փրկվեց»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































