Արգելված է այցելել հայ գերիներին, Բաքուն փակում է Կարմիր Խաչի գրասենյակը. ի՞նչ է հայտնի
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկ ամսից ավել է, ինչ Բաքուն որոշել է փակել Կարմիր Խաչի գրասենյակը և արգելել է նրա որևէ ներկայացուցչի այցելությունը հայ գերիներին: Այս մասին Բաքվում պահվող Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության հարազատներին հայտնել էր Կարմիր Խաչի գրասենյակը:
Կարմիր Խաչի գրասենյակից տեղեկացնում են, որ գերիներին առնչվող հարցերը շարունակվում են մնալ Գրասենյակի ուշադրության կենտրոնում, իսկ թե ինչ իրավիճակում են նրանք գտնվում Գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին մանրամասներ չհայտնեց:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նրանք արդեն երկու տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում և դատվում են Բաքվի ռազմական դատարանում:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետևեք մեզ՝ այստեղ




















































