Իրանն, ըստ երևույթին, պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների համար. Աբբաս Արաղչի
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ բանակցությունների հերթական փուլի համար Վիեննա իրանական պատվիրակություն ուղարկելու հնարավորության մասին, հաղորդում է Mehr-ը։
Ավելի մանրամասնելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ և անվտանգության ապահովման վարչության ղեկավար Մասիմո Ապարովի Թեհրան կատարած այցի արդյունքները՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ իր կարծիքով, Ապարովի Իրան կատարած այցն օգտակար էր Թեհրանի համար՝ միջուկային խնդիրն ավելի լավ ըմբռնելու առումով։
«Այդ ուղևորությունից հետո մենք գրեցինք և ներկայացրեցինք մեր տեսակետները խորհրդարանի օրենքի հիման վրա հնարավոր ճանապարհի վերաբերյալ։ Շաբաթ օրը ԱԷՄԳ-ն պատրաստեց իր մեկնաբանությունները և ուղարկեց դրանք մեզ, և Իրանի և գործակալության միջև այս փոխշահավետ փոխգործակցությունը շարունակվում է։ Մենք, հավանաբար, գործընկերներ կուղարկենք Վիեննա՝ այնտեղ բանակցությունների հերթական փուլի համար»,- հավելել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
Երկուշաբթի «Tasnim»-ին հարցին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Իրանի և Եվրոպայի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն Իրանի շփումները երեք եվրոպական երկրների հետ մնում են բաց և անմիջական, երկու կողմերն էլ պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակում։
Նա հավելել է, որ հետադարձ կապի մեխանիզմի հնարավոր ակտիվացման վերաբերյալ խորհրդակցություններն ու քննարկումները դեռևս շարունակվում են, և դեռ վաղ է ասել, թե եվրոպացիները վերջնականապես ինչ որոշում կընդունեն։ Աղբյուրը շեշտել է, որ Իրանի տեսանկյունից եվրոպացիներն իրավունք չունեն օգտագործել հետադարձ կապի մեխանիզմը։
Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ ըստ JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր - խմբ.) տրամաբանության, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից անարդար պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը մի շարք կամավոր քայլեր է ձեռնարկել, օրինակ՝ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակման կամ տարբեր մեքենաների օգտագործմանն առնմչվող այլ հարցերի վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































