Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում Թրամփին և ցանկանում է խորացնել կապերը ԱՄՆ-ի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են նոր էջ բացել հարաբերություններում ԱՄՆ-ի հետ՝ խաղաղության հռչակագիրը Հայաստանի հետ ստորագրելուց հետո։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ ընդգծելով Դոնալդ Թրամփի դերը միջնորդական գործընթացում։
Դիվանագետի խոսքով՝ Բաքուն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Վաշինգտոնի հետ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և էներգետիկ։ «Բացենք նոր էջ, աշխատենք միասին, և թող զարգանան ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները», — ասել է Իբրահիմը։
Դեսպանը վստահեցրել է, որ Թրամփը «101 տոկոսով արժանի է» Նոբելյան խաղաղության մրցանակի՝ շեշտելով, որ ամերիկացի առաջնորդը վեց ամսում արել է այն, ինչ մյուսներին չի հաջողվել երեք տասնամյակ։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ինքը և Իլհամ Ալիևը համատեղ առաջադրելու են Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակի համար՝ ընդգծելով Վաշինգտոնի առանցքային դերը խաղաղության հաստատման գործում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































