Միջերկրական ծովում խեղդված միգրանտների թիվը հունվարին աճել է 4,5 անգամ. Frontex
SOCIETYԱյս տարվա հունվարին Միջերկրական ծովում խեղդված միգրանտների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել Է 4,5 անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հաղորդել Է Frontex եվրոպական սահմանապահ գործակալությունը:
«Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս զոհված միգրանտների թիվը հասել Է 368-ի, ինչն ավելի քան 4,5 անգամ ավելի Է 2015 թվականի համապատասխան ցուցանիշից, որը կազմում Էր 82»,-նշել Է Frontex-ը:
Միջերկրածովյան միգրացիոն երթուղու գլխավոր տարանցիկ երկիր Է մնում Լիբիան, որտեղ, չնայած ՄԱԿ-ի գործադրած բոլոր ջանքերին, դեռեւս չի հաջողվում հակամարտող կլանային խմբավորումների միջեւ համաձայնության հասնել ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու շուրջ, որն ընդունակ կլիներ հսկողության տակ առնել երկրի իրադրությունը եւ ապահովել սահմանների պահպանությունն ու մարդկանց փոխադրողների դեմ պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



