ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան աշխատանքային խումբ կստեղծեն՝ Կիևի անվտանգության երաշխիքներ մշակելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ուկրաինան ստեղծել են աշխատանքային խումբ՝ Կիևի համար անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը ՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ինչպես նշել է աղբյուրներից մեկը, ԱՄՆ դերը, հավանաբար, կսահմանափակվի օդային աջակցությամբ։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ մի քանի եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է համատեղ աշխատել անվտանգության երաշխիքների շուրջ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման , որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը: Սակայն, երբ խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի հնարավոր դերին, պետության ղեկավարը չի նշել մանրամասներ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































