Բելառուսը պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսը պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում, սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս թեման չի քննարկել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Բելառուսը միջնորդի դեր չի խնդրել և չի խնդրում, բայց եթե դա անհրաժեշտ լինի մեր եղբայրական հանրապետությունում խաղաղության համար, մենք պատրաստ ենք կազմակերպել ցանկացած հանդիպում։ Եվ մենք ամեն ինչ կանցկացնենք ամենաբարձր մակարդակով։ Սակայն Բելառուսի նախագահը այս թեման չի քննարկել իր ամերիկացի գործընկերոջ հետ (նրանց հեռախոսազրույցի ընթացքում )», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստին» իր Telegram ալիքում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































