Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հորդորում ենք հետևել Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի ծանր վիճակին

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնության համաշխարհային օրն է՝ հաստատված 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով: Այս օրը ևս մեկ ազդակ է բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ոտնահարված իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։ Ու թեև մարդասիրական օգնության համաշխարհային օրվա նպատակն է շեշտադրել զինված բախումների և աղետների դեպքում հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև մարդկանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային համակարգի կոշտ արաձագանքի բացակայության և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների պայմաններում խտրական հիմքերով տևական ընթացք զրկված է եղել մարդասիրական իրավունքի երաշխավորման և մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի, Լաչինի միջանցքի շուրջ տասը ամիս տևած շրջափակման և 2023 թ․ բռնի տեղահանության պայմաններում բնակչությունը զրկված է եղել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված հիմնարար իրավունքներից։ 2022 թվականին Ադրբեջանը, անհիմն պատճառներով փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շուրջ 120 հազար արցախահայերի թողեց ամբողջական շրջափակման մեջ՝ կասեցնելով ինչպես կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը, այնպես էլ զրկեց մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից՝ արցախահայերին թողնելով սնննդի, հիգիենայի, բուժօգնության, կենսական դեղամիջոցների սահմանափակման, թերսնման և իրավունքների համատարած խախտումների տիրույթում։ Ավելին, Ադրբեջանը արգելափակել էր հենց միջազգային մարդասիրական օգնության տրամադրման առաջնային մանդատ ունեցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից հումանիտար օգնության և վառելիքի մուտքը Արցախ՝ թույլ չտալով տեղափոխել բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից Հայաստան՝ խաթարելով կենսական դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը։ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանությունից հետո, 2025 թ․ հունիսից Ադրբեջանը նաև սկսեց սահմանափակել և փակել ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների իրավունքների պաշտպանության գրասենյակի և այլ մարդասիրական կառույցների գործունեությունը տարածաշրջանում։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հորդորում է պետություններին՝ համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից զինված հակամարտությունների ընթացքում և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ կատարված հանցագործություններին՝ հարգելով Հաագայի և Ժնևի սկզբունքները, հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին, որոնք հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով, ենթարկվում են անարդար վերաբերմունքի և հալածանքների՝ հատուկ ուշադրություն դարձնելով գերիների ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտմանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին հետևել միջազգային մարդասիրական իրավունքին և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ մյուս ժողովուրդներին հավասար լինելու, արարելու, ապրելու և զրկանքներից զերծ լինելու իրավունքը և կոշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարունակվող դրսևորումներին։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League