Վարորդը տեղում մահացել է. ինչ է տեղի ունեցել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































