Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Վարդան Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Ավոյանը և Նորիկ Գևորգյանը։
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































