Սամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցում
VIDEOԱյսօր գործարար Սամվել Կարապետյանի 60–ամյա հոբելյանն է։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Այսօր՝ օգոստոսի 18-ին, Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է: Արդեն 62-րդ օրն է` Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Ազատությու´ն Սամվել Կարապետյանին»։
Oragir.News- ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյակն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։
Հարցվածների մի մասը Սամվել Կարապետյանին առողջություն և կալանքից ազատում մաղթեց, որոշներն էլ ասացին, որ ոչինչ չեն մաղթում։ «Ոչ մի բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարևորը շուտ ազատվի կալանքից։ «Առողջություն, հաջողություն, շուտափույթ ազատում և մեր ղեկավարությանն էլ խելք, մի քիչ հայամետ քաղաքականություն», - նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` հայերը լավ մարդկանց բանտ են նստեցնում։ «Հաջողություն, բանտից դուրս գա։ Հայերը լավ մարդկանց բանտ են քցում, լավ չէ։ Կուզեմ, որ շուտ բանտից դուրս գա», - ասաց նա։
«Սամվել Կարապետյանի նման մարդ աշխարհում չկա․ առողջություն իրան», - պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները` տեսանյութում։




















































