Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի hարվածն Ուկրաինայում ադրբեջանական նավթամբարին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա ռուսական զորքերի կողմից հարված հասցնելը։ Նա այս մասին գրել է Telegram-ում։
«Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», - ասել է նա:
Բացի այդ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը դատապարտել է Ռուսաստանի հարվածն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում։
Հիշեցնենք, որ գիշերը Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և շենքում։ Հրդեհը մարվել է, զոհեր կամ վիրավորներ չկան։ ՌԴ-ն հարվածել է «Նովա Պոշտա» տերմինալին և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության տերմինալներին։




















































