SOHR. Աս-Սուվեյդայի հարյուրավոր բնակիչներ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աս-Սուվեյդայի հարյուրավոր բնակիիչներ մասնակցել են այսօր «ինքնորոշում» կարգախոսով կազմակերպված զանգվածային ցույցին՝ արտահայտելով ստեղծված իրավիճակի լայնածավալ մերժումը և կոչ անելով պատասխանատվության ենթարկել քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հանցագործությունների և խախտումների համար պատասխանատուներին, տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR)։
Որոշ ցուցարարներ իսրայելականի փոխարեն բարձրացրել են դրուզական դրոշներ, մինչդեռ մյուսները դատապարտել են ցույցի ժամանակ իսրայելական դրոշներ բարձրացնելը։
Այլ ցուցարարներ պահել են զոհերի լուսանկարներ և պաստառներ, որոնց վրա գրված են եղել հատուցման և արդարության կոչ անող կարգախոսներ՝ ընդգծելով, որ զոհերի իրավունքները չեն ոտնահարվի, և բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց օրինական պահանջները չեն կատարվել։
Ցուցարարներն ընդգծել են Աս-Սուվեյդայի բնակիիչների՝ իրենց ապագան առանց որևէ կողմի խնամակալության կամ իրենց պահանջներն անտեսելու ընտրելու իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։
Ցուցարարները նաև կոչ են արել շտապ բացել մարդասիրական միջանցքներ և վերացնել իրենց շրջաններում սահմանված շրջափակումը, ինչպես նաև կազմակերպել օդային փոխադրումներ՝ դեղորայք և սնունդ հասցնելու համար, հատկապես աղետալի հումանիտար իրավիճակի և գոյության տարրական միջոցների գրեթե լիակատար բացակայության պայմաններում։
Ըստ SOHR-ի, հուլիսի 28-ին Աս-Սուվեյդա նահանգում զանգվածային ցույցեր և բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված հուլիսի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բեդուինական ցեղերի զինյալների և պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից նահանգի վրա իրականացված բարբարոսական հարձակման հետ։
Ցույցեր են տեղի ունեցել բազմաթիվ քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ Մեթանում, Ալ-Ջունայնեում, Ալ-Կուրայեում, Շահբայում, Սալխադում, Բակկայում, Ալ-Կաֆրում, Ումմ ալ-Ռումմանում, Սահվաթ Ալ-Խուդրում, Ալ-Մունայդհիրում, Շակկայում, Արմանում, Մալահում, Ռասսասում, Ալ-Մաշկուկում, Մաֆալեում, Դումայում, Կանավաթում, Մուջադալում, Բահում, Սամաա Ալ-Բարդանում և Արայում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































