Պուտինը պшտերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է բանակցությունները և մոտ ապագայում պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի։ «Պուտինը շարունակում է ձգձգել բանակցությունները և հույս ունի անպատիժ մնալ։ Նա լքել է Անքորիջը՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու դադարեցնել սպանությունները։ ԱՄՆ-ն ի վիճակի է Ռուսաստանին ստիպել լուրջ բանակցություններ վարել, և ԵՄ-ն կաշխատի Վաշինգտոնի և Կիևի հետ՝ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, մինչև չհասկանա, որ չի կարող այն շարունակել», - գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։ Կալլասը հավելել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի միջոցով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































