Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին «Hyundai Elantra»-ը մասամբ հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































