Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում
ANALYSIS
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին լսումները։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը որոշել է ևս 10 օր կալանքի տակ թողնել Միքայել Սրբազանին։ Բացի այդ, դատարանը առաջարկել էր անտեսել աշխատանքային օրվա ավարտը, դատական նիստը շարունակել այնքան, մինչև կավարտվեն նախնական լսումները։ Ի պատասխան Միքայել սրբազանի փաստաբաններն առարկել են։ Արդյունքում դատավորը որոշում է կայացրել դատական նիստեր նշանակել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում միանգամից 4 հատ՝ օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին և 29-ին։
Ըստ փաստաբանների այս շտապողականությունը վկայում է, որ դատարանը փորձում է ամեն գնով արագացված քննություն իրականացնել՝ մեղադրական վճիռ կայացնելու համար։ «Դատավորի այս շտապողականությունը, 10 օրով կալանքը երկարացնելը, ինչպես նաև իրար հետևից դատական նիստեր նշանակելը խնդրահարույց են»,- փաստում է փաստաբանը։
Իսկ գործում, նշենք, բացարձակ որևէ ապացույց չկա, որը կարող էր հաստատել Միքայել արքեպիսկոպոսի մեղավորությունը, բայց փաշինյանական արդարադատությունը հերթական ամոթալի քայլն է կատարում՝ կալանավորելով, այժմ էլ կեղծ դատավարության միջոցով դատելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Մարի Խառատյան




















































