Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։
Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն օգնականների մասնակցությամբ։
«Այնուհետև կլինեն բանակցություններ պատվիրակությունների շրջանակներում, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Այնուհետև առաջնորդները որոշ ժամանակով կցրվեն, ապա կհավաքվեն համատեղ մամուլի ասուլիսի։ Դե, ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացնել, որ, դրա վրա կծախսվի առնվազն 6-7 ժամ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































